ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր՝ ավագ դպրոցի աշակերտների համար

Մարտի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2023 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիր:

Ծրագրին մասնակցելու են ՌԴ-ի, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ավագ դպրոցների սաները: Նախատեսվում է ճանաչողական այց ՌԴ մի շարք քաղաքներ, որտեղ տեղի կունենան մի շարք կրթամշակութային միջոցառումներ: Հայաստանից ծրագրին մասնակցելու է 20 դպրոցական:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ ծրագրի մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին:

«Հիշողության գնացք» ծրագրին դիմելու համար մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-11-րդ դասարաններում սովորող աշակերտների շրջանում մինչև սույն թվականի մարտի 27-ն անցկացվելու է մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակցի վերաբերյալ ամբողջական փաթեթը՝ պահանջվող համապատասխան փաստաթղթերով, դիտարկվելու է ԿԳՄՍ նախարարության կողմից:

Ծրագրին մասնակցության պայմանների ու պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները կցված նյութերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…