ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատություններ

Մարտի 28, 2022
Պաշտոնական

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև մի շարք ուսումնական հաստատություններ։

Նա եղել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, շրջել լսարաններով և ծանոթացել ուսումնարանի ենթակառուցվածքներին։ Ժաննա Անդրեասյանը որպես առաջնային խնդիր կարևորել է ուսանողների թվի ավելացումը՝ նկատելով, որ հաստատությունն ունի մարզի…

ԿԳՄՍ նախարարության 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ՝ 2023 թ. բյուջեի) հայտի հանրային քննարկում

Մարտի 28, 2022
Պաշտոնական

Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:

Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է…

Ներկայացվել են «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի արդյունքները. հանդիպում` երիտասարդների հետ

Մարտի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վաղարշապատ համայնքի երիտասարդների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ իրականացված «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի մասնակիցների հետ։

Հանդիպումը կայացել է «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի շրջանակում հիմնված երիտասարդական մշակութային կենտրոնում:

«Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի ղեկավար Արթուր…

Վահրամ Դումանյան․ «Աշակերտների մտքի և երևակայության թռիչքը տեսնելը շատ կարևոր է»

Մարտի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»։

Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։

Համադպրոցական գիտության փառատոնին ներկա են եղել ՀՀ վարչապետի…

ՀՀ նախագահը և ԿԳՄՍ նախարարը ծանոթացել են «Զինվորի տուն» կենտրոնի հնարավորություններին

Մարտի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մարտի 25-ին այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորությունները, զինվորների համար ստեղծված պայմանները։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է կենտրոնում բուժում…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Մարտի 28, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 30-ն է:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող…

Հանրային քննարկման է դրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին նախագիծը

Մարտի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին›› նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական…

Քննարկվել է ավագ դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ներդնելու հնարավորությունը

Մարտի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՏՀՏ գործատուների միության կողմից թվայնացված «Արհեստական բանականություն» դասընթացը հիբրիդային…

Համադպրոցական գիտության փառատոն` ավագ դասարանների աշակերտների համար

Մարտի 24, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառումը:

Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում սերմանել հետաքրքրություն գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ` նպաստելով անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: Փառատոնի շրջանակում ՀՀ տարբեր մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ…

Քննարկվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները

Մարտի 24, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրամշակված նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջարկվում է փոխել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի սահմանումը` այն համապատասխանեցնելով հանրակրթության պետական չափորոշչի…