ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարության 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ՝ 2023 թ. բյուջեի) հայտի հանրային քննարկում

Մարտի 28, 2022
Պաշտոնական

Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:

Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 31-ը education2030@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը։ Մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023-2025 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ՝ 2023 թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հարկ է ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ նախքան քննարկման օրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում՝ https://escs.am/am/category/budget/ :

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 9-րդ հարկ):

Քննարկումների ժամանակացույցը՝ ստորև.

Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - 31 մարտի, ժամը՝ 11։00

Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - 31 մարտի, ժամը՝ 15:00

Սպորտ - 1 ապրիլի, ժամը՝ 15։00

Երիտասարդություն, արտաքին կապեր - 5 ապրիլի, ժամը՝ 15։00

Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն - 6 ապրիլի, ժամը՝ 11։00

Բարձրագույն կրթություն - 6 ապրիլի, ժամը՝ 15։00

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…