ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձն Ապրիլի 7-ի կապակցությամբ

Ապրիլի 7, 2022
Պաշտոնական

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց և խոնարհումով շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Այս տոնը մեզանում մայրության մեծարման, կնոջ դերի արժևորման ևս մեկ վկայություն է: Օրը խորհրդանշում է նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ որպես մայրական բերկրանքի, ընտանեկան ջերմության, հոգատարության և սիրո գեղեցիկ խորհուրդ:

Դուք…

Ի գիտություն 12-րդ դասարանների շրջանավարտների և դիմորդների

Ապրիլի 7, 2022
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում (dimord.am) պետք է լրացնի…

Տեղի է ունեցել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը

Ապրիլի 6, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը:

Նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

Օրակարգի հարցերն էին՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտարարության տեքստի քննարկումն ու հայտերի…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ

Ապրիլի 6, 2022
Պաշտոնական

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով:

Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը նոր հնարավորությունների սկիզբ է, նոր որակների ձեռքբերման նախապայման՝ ի նպաստ առողջ…

Դառնալ ուսուցիչ. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հրավիրում է համագործակցության

Ապրիլի 6, 2022
Պաշտոնական

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ և օժանդակությամբ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերապատրաստում է այդ մասնագետներին և համայնքում գտնվելու երկու տարիների…

Դասընթացի շրջանակում կվերապատրաստվեն դպրոցների 3000-ից ավելի տնօրեններ և փոխտնօրեններ

Ապրիլի 5, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագրի շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով մասնագետների շրջանում ընդլայնել Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և…

Վահրամ Դումանյան. «Գիտաֆանտաստիկ թվացող մտահղացումները գիտության շնորհիվ երբեմն դառնում են իրականություն»

Ապրիլի 4, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարգևներ է հանձնել «Համադպրոցական գիտության փառատոն 2022» մրցույթի հաղթողներին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, մրցույթներին մասնակցած դպրոցականներ և մանկավարժներ: Արարողությանը մասնակցել է նաև «Արփա» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Հրաչուհի Պողոսյանը՝ որպես Համադպրոցական գիտության փառատոնի…

Ժաննա Անդրեասյանն այցելել է Տավուշ` դիտարկելու Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը

Ապրիլի 4, 2022
Պաշտոնական

ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը դիտարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Տավուշի մարզում:

Մոնիթորինգային խմբի հետ Տավուշ են մեկնել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և…

ՀՀ բուհերի օտարերկրյա դիմորդների համար կգործարկվի նոր կայք

Ապրիլի 4, 2022
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։

Ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ-ի և «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է ներկայացրել…

Կարևորվել են որակյալ կրթության ապահովումը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը

Ապրիլի 4, 2022
Պաշտոնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել գիտական խորհրդի անդամների հետ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին հրավերն ընդունելու համար, նշել է, որ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել, երբ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում ունենում տարբեր…