Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:
Ողջունելով ծրագրի այս փուլի մեկնարկը` ՀՀ կրթության, գիտության,…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հրավերով, մասնակցել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի օրվան նվիրված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությանը, որն այս տարի նվիրված է կենսաբազմազանությանը:
Փոփոխության գործակալներ․երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» խորագրով առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը` Տանյա Ռադոչայը, Ավստրիական…
ՆՅՈՒ ՅՈՐՔ / ՓԱՐԻԶ / ՀՌՈՄ, 19-ը մայիսի, 2020թ. Այս օրերին, երբ դպրոցները դեռ փակ են՝ ազդեցություն թողնելով աշխարհում գրեթե 1,3 միլիարդ աշակերտների և ուսանողների վրա, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՊՀԾ- ն ու Համաշխարհային բանկը դպրոցների անվտանգ բացմանն ուղղված նոր ուղեցույց են հրապարակել։
Վերը նշված գործակալությունները նաև նախազգուշացրել են, որ…
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (UNESCO Institute for Information Technologies in Education) և գործընկերները միավորում են ջանքերը այնպիսի լուծումներ մշակելու համար, որոնք կօգնեն հանրակրթական և մասնագիտական կրթության համակարգերին՝ դիմակայել իրենց առջև ծառացած աննախադեպ մարտահրավերները: Այս ճգնաժամի հետևանքները վերացնելու համատեղ գործողությունների շարքում կարևորագույն խնդիրներից մեկն ուսուցիչների առցանց ուսուցման համար անհրաժեշտ…
Հունաստանի բուհերում օտարերկրյա ուսանողների համար անգլերեն լեզվով կկազմակերպվեն բուհական և հետբուհական կրթական ծրագրեր: Դրանց մասին հայտարարվել է Աթենքում կայացած «Կառուցել միջազգային կամուրջներ. Հունաստանի համալսարանները բաց են աշխարհի առջև» խորագրով միջոցառման ընթացքում:
Ծրագրերի, ինչպես նաև դրանց մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.studyingreece.edu.gr կայքէջում։
Քաթարի կրթության և բարձրագույն կրթության նախարարության հրավերով մեր աշակերտները մասնակցել են 2019թ. դեկտեմբերի 3-ից 12-ը Դոհայում կայացած «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին։ Օլիմպիադան նախատեսված էր 15 տարեկան և դրանից փոքր սովորողների համար: Նրանք մրցակցել են քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի բնագավառում: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ աշակերտները հանձնել են տեսական, ապա…
Այսօր տեղի է ունեցել Թուրինի 2018-2020թթ. գործընթացի իրազեկման հանդիպումը, որի ժամանակ ներկայացվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ գնահատումը:
Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ՀՀ կրթության, գիտության,…
2019թ․ հոկտեմբերի 24-26-ը Ֆրանսիայի Մանդելլու լա Նապուլ քաղաքում անցկացվում է Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգ համաեվրոպական կրթական համայնքի տարեկան համաժողովը։ Հավաքին մասնակցում են կրթության նախարարությունների և իթվինինգյան աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ եվրոպական կրթական տարածքի ավելի քան 40 երկրներից, այդ թվում և Հայաստանից։
Համաժողովի ընթացքում ներկայացվում են ծրագրի…
Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնը կատարել է 2 արդյունավետ մոտեցում՝ 167 կգ արդյունքով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Մկրտչյանը հաջողությամբ է կատարել 204 կգ և 208 կգ մոտեցումները և երկամարտի 375 կգ արդյունքով դարձել…
Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:
Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…