2019թ․ հոկտեմբերի 24-26-ը Ֆրանսիայի Մանդելլու լա Նապուլ քաղաքում անցկացվում է Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգ համաեվրոպական կրթական համայնքի տարեկան համաժողովը։ Հավաքին մասնակցում են կրթության նախարարությունների և իթվինինգյան աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ եվրոպական կրթական տարածքի ավելի քան 40 երկրներից, այդ թվում և Հայաստանից։
Համաժողովի ընթացքում ներկայացվում են ծրագրի ընթացքը և զարգացման հիմնական ուղղությունները, անցկացվում են տարբեր մասնագիտական նստաշրջաններ և քննարկումներ, կրթության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում է առանձին երկրներում ծրագրի շարունակականության և զարգացման հնարավորությունները։
Համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 24-ին հանձնվել են 2019 Որակի Եվրոպական մրցանակաբաշխության հաղթողների հավաստագրերը։
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անգլերենի ուսուցչուհի Լուսինե Բուշը, ի թիվս նախագծի այլ մասնակիցների, պարգևատրվեց «Grandma's Stories in 2080» նախագծում գերազանց մասնակցության և 12-15 տարեկանների տարիքային խմբում 2 տեղ զբաղեցնելու համար:
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…
1. Գրաֆիկա թեմայի նշանակությունը «Տեխնոլոգիա» առարկայում «Տեխնոլոգիա» առարկան նպատակ ունի զարգացնել սովորողների ստեղծագործական, նախագծային և գործնական հմտությունները: Գրաֆիկան այս համատեքստում կարևոր ուղղություն է, քանի որ այն միավորում է. պատկերային մտածողությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց