ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը` աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 24, 2019
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնը կատարել է 2 արդյունավետ մոտեցում՝ 167 կգ արդյունքով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Մկրտչյանը հաջողությամբ է կատարել 204 կգ և 208 կգ մոտեցումները և երկամարտի 375 կգ արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Դավիթ Հովհաննիսյանը, որը անմասն է մնացել մեդալային պայքարից՝ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ պայքարի են դուրս եկել Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (81 կգ): Յայլյանը երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով B ենթախմբում զբաղեցրել է 6-րդ տեղը, Կարապետյանը պոկում վարժությունում 168 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 0 է ստացել՝ 3 փորձից չկարողանալով բարձրացնել 195 կգ ծանրաձողը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը մասնակցում են նաև Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: