Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։ Հուշարձանն իրենից ներկայացնում է…
Ծիծեռնավանք եկեղեցին հիմնադրվել է 4-րդ դարում և պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ:
Վանքը արժեքավոր դեր ունի ոչ միայն Հայաստանի, այլ համայն քրիստոնյա աշխարհի համար: Վանքում է պահվում Պետրոս առաքյալի ծիծեռնը (ճկույթը), այստեղից էլ «Ծիծեռնավանք» անվանումը:
Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրա…
Գտչավանք /Գտիչի վանք/ վանական համալիրը /13-րդ դ./ գտնվում է Տող գյուղի վարչական տարածքում՝ Տողասար կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում: Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի տարածքում։
Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում Եսայի Ապու-Մուսեի նստավայրն էր։ 13-րդ դարի…
Եվրոպայի Խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդի առցանց նիստին, որը նախատեսված էր Ընդլայնված մասնակի համաձայնագրով, անցկացվել է հոկտեմբերի 7-ին և 8-ին, մասնակցել են ծրագրի անդամ և դիտորդ պետությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես են եկել Ընդլայնված մասնակի համաձայնագրի նախագահ Բիրգիտա Ռինքբեքը և Եվրոպայի Խորհրդում ժողովրդավարական մասնակցության հարցերով տնօրեն Մատյաս Գրուդենը: Վերջինը հանգամանորեն…
Հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքի ջանքերով 1859 թվականին Շուշիում լուսավորության գործի խթանման նպատակով հիմնվել է առաջին գրադարան-ընթերցարանը: Անդրադառնալով այս փաստին՝ 1860 թվականին «Կռունկ Հայոց Աշխարհին» գրական, բանասիրական, վիճակագրական, բարոյախոսական, տեղեկատու ամսօրյա հանդեսը գրել է, որ Շուշիի հայկազուններն ազգային լուսավորության աղբյուրի կարիք են զգում, և դրա կարևորությունը հասկանալով, իրենց համաքաղաքացիների համար…
Դադիվանք /9-13-րդ դդ./ վանական համալիրը, համաձայն ավանդության, հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ 2007 թ. պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները: Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է…
Վերին թաղի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու «Թադևոսյան» արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո: Եղել է «երկսեռ հոյակապ դպրոց», որը 1908-09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ,…
ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում:
Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ: Նա ունի նաև բազմաթիվ…
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները, այդ թվում` թանգարանները, պարբերաբար հյուրընկալում են իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին և նրանց ժամանցն ապահովելու համար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր:
Փոքրիկ այցելուների համար թանգարաններն անցկացնում են շրջայցեր, ծանոթացնում թանգարանի մշակութային միջավայրին:
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ինտերակտիվ շրջայցի մասնակիցները մեծ ոգևորությամբ դիտել են…
Շուշիում առաջին թատերական ներկայացումները բեմադրվել են դեռևս 1840-ական թվականներին՝ հայրենի քաղաք վերադարձած ուսանողների շնորհիվ, որոնք ստանձնել են թե' արական, և թե' իգական դերերը: 1882 թ. հյուրախաղերով Շուշի այցելած Պոլսահայ մեծանուն արտիստ Պետրոս Ադամյանը մեծ աշխուժություն է բերել քաղաք: Ներկայացումները հիմնականում բեմադրվել են ամառային ամիսներին, երբ քաղաքում՝ հովվեկների թիվը կտրուկ աճել…