ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում:
Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի կողմից իրականացված Ղևոնդ Ալիշանի…
Երեկոյի ընթացքում հանդես կգա Արցախի, Հայաստանի, Բուլղարիայի գրողների միության անդամ, Արցախի լավագույն երիտասարդ բանաստեղծ (2012 թ.) Սոնա Համբարձումը: Բանաստեղծուհին իր հեղինակային ստեղծագործությունների միջոցով կներկայացնի Արցախն իր աչքերով և արցախյան սիրո կոլորիտը, ինչպես նաև արտասահմանյան բանաստեղծների ստեղծագործություններ՝ իր թարգմանությամբ։ Ընթերցվող բանաստեղծություններից կհնչեն նաև երաժշտական կատարումներ։
Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև «Հայաստանյան ձայներ»…
Երվանդ Քոչարի թանգարանն այս օրերին ներկայացնում է «Մահ իմացեալի սլացքը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» պղնձակոփ ձիարձանին: Այն մաեստրոյի վերջին մոնումենտալ նվաճումն է, որի մեջ խտացած է մի ամբողջ ճակատամարտի զգացողություն:
«Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի…
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այսօր ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը Վ. Դումանյանին և Ն. Խաչատուրյանին ներկայացրել…
Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է ամեն տարի` դեկտեմբերի երկրորդ կիրակի օրը:
Այդ օրվա առիթով բազմաթիվ երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր ելույթներով միանում են տոնին:
2006 թվականից ամեն տարի Հայաստանը, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, տարբեր ձևաչափերով միանում է այս տոնին:
Միջոցառումն անցկացվել է «Կոմիտաս փառատոնի» շրջանակում: Միջոցառման մեկնարկը`…
• Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները:
Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին:
Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի,…
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը:
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է:
Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) 2020 թվականի դեկտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կմեկնարկի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը: Առցանց ցուցադրությունը կիրականացվի «Armenian National Music» մեդիա կազմակերպության կողմից։
«Նոր…
Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունը, որի հետաձգումը պայմանավորված էր համավարակով և պատերազմական իրավիճակով, դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը՝ նշելով, որ նախատեսված էր պատվոգրերը հանձնել դեռևս հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, շնորհակալություն է հայտնել հանրապետության գրադարանավարներին՝…