ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախի գանձերը. Շուշիի կրթական հաստատություները

Հոկտեմբերի 19, 2020
Մշակութային լուրեր

Վերին թաղի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու «Թադևոսյան» արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո: Եղել է «երկսեռ հոյակապ դպրոց», որը 1908-09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան: Լինելով հոգաբարձության կազմում` Ի. Թադևոսյանը ոչ միայն «...աւելի քան յիսուն աշակերտի թոշակ, սնունդ և հագուստ էր մատակարարում», այլև դպրոցի գոյատևման համար հատկացրել է 30.000 ռուբլի, որի համար էլ արժանացել է հայրապետական օրհնության կոնդակի: Կուսանաց անապատի ծխական դպրոց. բացման տարեթիվն անհայտ է: 1873 թ. գործել է որպես երկսեռ դպրոց և ուներ 12 տղա և 20 աղջիկ աշակերտ: 1884 թ. ուներ 50 աշակերտ (բոլորն էլ տղա):

«Մարիամ-Ղուկասյան» դպրոց. 1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմել են կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Շուշիի «Մարիամյան» իգական դպրոցը վերանվանելու «Մարիամ-Ղուկասյան»: Այդ գործի իրականացման համար նրանք «...իրանց սեփական երկյարկանի շինութիւնը, որ 50,000 րուբլուց աւել արժէ, նուիրել են հայոց Մարիամեան օրիորդաց դպրոցին, որ իրանց քրոջ անունով պէտք է անուանվի «Մարիամ-Ղուկասեան», ընդ որում, թե՛ նվիրաբերած առանձնատունը և թե՛ նոր կառուցվելիք որևէ շինություն դպրոցին հատկացրած հողամասի վրա պետք է ծառայեր միայն որպես դպրոցական կառույց և դրվեր Սբ Էջմիածնի տրամադրության ներքո: 1914 թ. դպրոցին հատկացված Ղուկասյանների առանձնատանը կից կառուցվում է ևս 10 դասարան, որի շինարարության համար եղբայրները նվիրաբերել են 30.000 ռուբլի, իսկ դպրոցի կենսագործունեությունը ապահովելուն տրամադրել ոն 200.000 ռուբլի: Աշխատանքները սկսվել են նույն թվականի փետրվարի 24-ին, իսկ մայիսի 20-ին Արցախի թեմի կառավարիչ Զավեն վարդապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնօրհնեքը: Դպրոցի կանոնադրության մեջ նշվում է, որ կրթօջախը «...կառավարուելու է հայոց եկեղեցական ծխական կամ միջնակարգ դպրոցների կանոնադրութեամբ, բոլոր առարկաների դասաւանդութիւնը լինելու է անպայման Հայ լեզուով, բացի Ռուսաց լեզվից, Ռուսաց պատմութեան և աշխարհագրութեան դասերից...»: Դպրոցի հոգաբարձության նախագահն էր Արցախի թեմի առաջնորդը: 1915 թ. դպրոցն արդեն ունեցել է 11 ուսուցիչ և 320 աշակերտուհի: 1917 թ. վեցամյա դասընթացով գործող ուսումնական հաստատությունը գործել է լրիվ միջնակարգի դասընթացով:

Տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ դպրոց. 1873 թ. այս դպրոցը գործել է Շուշիի Վերին թաղի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գավթում և ուներ 15 աշակերտ (10-ը` աղջիկ):

Հայկական մասնավոր դպրոցներ. հայտնի է, որ 1881 թ. քաղաքում գործել են նաև մի քանի մասնավոր կրթօջախներ՝ Ա. Բաղդասարյանի (29 աշակերտ), Ա. Պարոնյանի (40 աշակերտ), Ա. Տեր-Գրիգորյանի (30 աշակերտ), Ա. Տեր-Հովհաննիսյանի (35 աշակերտ) և Վ. Շախունցի (30 աշակերտ) դպրոցները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: