ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

Մարտի 1, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի…

Նկարչական փառատոն` 5-15 տարեկան երեխաների համար

Մարտի 1, 2021
Մշակութային լուրեր

Քերամի քաղաքապետարանը՝ Իրանում ՅՈՒՆԵԿՍՕ-ի տարածաշրջանային գրասենյակի, Երեխաների պաշտպանության համաշխարհային հիմնադրամի, Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ նախատեսում է կազմակերպել մանկապատանեկան նկարչության համաշխարհային փառատոն:

Փառատոնի առաջին շրջափուլի այս տարվա թեման է «Կյանքի շրջակա միջավայրը՝ տնից մինչև գալակտիկա, այն ամենը, ինչ հետաքրքիր է երեխաներին»: Փառատոնին կարող են մասնակցել…

Թատերահամերգային կազմակերպությունների տարածքներում ծառայությունների մատուցման կարգ

Փետրվարի 26, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է թատերահամերգային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում երրորդ անձանց ծառայությունների մատուցման կարգը:
Նորմատիվ իրավական ակտով սահմանվում է, թե թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններն ինչ ընթացակարգով, որ դեպքերում, ինչ տեսակի ծառայությունների մատուցման նպատակով կարող են իրենց դահլիճները և…

ՀՊՍՆ և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Վիվալդիի, Պիացոլլայի ստեղծագործություններից

Փետրվարի 26, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը։

Համերգի ընթացքում կհնչեն ամենասիրված և…

Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին եզակի համերգով հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ

Փետրվարի 23, 2021
Մշակութային լուրեր

Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ…

Արցախի Հանրապետության նախագահ Ա․ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 23, 2021
Մշակութային լուրեր Պաշտոնական

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱՀ նախագահը կարևորել է Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների համագործակցությունը՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումը Արցախի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում որակյալ մակարդակի ապահովման ուղղությամբ։

Փաստելով,…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը

Փետրվարի 22, 2021
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։ Ցուցահանդեսին մասնակցել է 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (https://www.eventsbangladeshinparis.fr/)։ Միջոցառումը կազմակերպվել է Բանգլադեշի ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Միջոցառման բացմանը պաշտոնական ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խմբերի նախագահները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բանգլադեշի մշտական ներկայացուցիչը,…

Դավիթ Գյուրջինյան. «Հայերենը մեզ միավորող զորավոր ուժն է»

Փետրվարի 21, 2021
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Տոնի շրջանակում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն անդրադարձել է մայրենիին առնչվող խնդիրներին, առաջարկվող լուծումներին, հայերենի ներկա վիճակին, կոմիտեի գործունեությանը և այլն:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի շնորհավորական ուղերձը Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ

Փետրվարի 21, 2021
Մշակութային լուրեր Պաշտոնական

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին՝ այն…

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

Փետրվարի 19, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ…