«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովի բացման արարողությունը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:
Բացման արարողությանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ, ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային տարբեր կառույցներից:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ է կազմակերպել այս կարևոր միջազգային իրադարձությունը. «Հայաստանը կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով՝ ոչ միայն ներառելով հայկական մշակութային ժառանգությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական և ոչ նյութական ցուցակներում, «Աշխարհի հիշողություն» ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում: Այս իմաստով կցանկանայի առանձնակի շեշտադրել Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված հոբելյանական երկու կարևոր միջոցառումները՝ 2024 թվականին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին և 2025 թվականին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին: 2019, 2020 և 2023 թվականներին Հայաստանը հայտեր է գրանցել «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» և «Գյումրիի դարբնության ավանդույթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար: Ի դեպ, մեր համաժողովի շրջանակում նախատեսվում է «Գյումրիի դարբնության ավանդույթը» նամականիշի մարումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից ընդգրկված է 7 հայտ, որոնցից 2-ի՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հայտերն ընդգրկվել են 2025 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում 2023 թվականին ներառվել է Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն և 2025 թվականին՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» («Դատաստանագիրք հայոց») աշխատությունը»:
ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցության համատեքստում նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ընտրվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկումն ապահովող բյուրոյի փոխնախագահ և կոնվենցիայի կոմիտեի անդամ՝ 2025-2029 թվականների համար։
«Մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է կոնվենցիայի դրույթների կիրարկմանը. մենք ներդնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են ստեղծարար արդյունաբերությունների ու մշակութային ձեռնարկատիրությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու մշակութային կյանքին ներառականության ընդգրկվածությանը»,- ասել է նախարարաը՝ անդրադառնալով մշակութային ներռականությունն ապահովող ծրագրերին:
Նախարարն առանձնակի ընդգծել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության պատմականորեն ձևավորված տարածաշրջանային նշանակությունը՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունն հանդիսանում է յուրատեսակ խաչմերուկ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք մշակութային, տնտեսական և քաղաքական ուղիների համար. «Այսօր էլ մենք ջանք չենք խնայում՝ լինելու խաչմերուկ ոչ միայն մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված: Դրա վառ ապացույցն է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, սեփական տարածքներով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ձևավորում է տարածաշրջանային նոր մտածողություն: Այս նախաձեռնությունն ունի լիարժեք ներուժ՝ վերածվելու մշակութային խաչմերուկի: Խաչմերուկ, որտեղ հատվում են ոչ միայն ճանապարհները, այլև մարդկային կապերը և գաղափարները՝ բացելով դռներ դեպի խաղաղ ու կայուն ապագա մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի համար, առհասարակ»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ընդգծել՝ կոնվենցիան այսօր ավելի քան արդիական է գլոբալացվող, թվայնացվող և մարտահրավերներով լի աշխարհում, քանի որ թվային հեղափոխությունը և արհեստական բանականության արագ զարգացումը վերաձևավորում են մշակութային արժեքների ստեղծման, տարածման և սպառման եղանակները: Այս համատեքստում նաև կարևորել է կոնվենցիայի 20-ամյակի արժևորումը՝ որպես այդ փաստաթղթի իրական նշանակության հաստատում:
Տեսաուղերձով ներկաներին ողջունել է նաև Էռնեստո Օտտոնեն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը: Նա բարձր է գնահատել Հայաստանի հանձնառությունը՝ որպես «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկումն ապահովող բյուրոյի փոխնախագահ և կոնվենցիայի կոմիտեի 2025-2029 թթ անդամ: Նա հույս է հայտնել՝ համաժողովը կխթանի, որպեսզի մշակութային բազմազան արտահայտչաձևերը շարունակեն ոգեշնչել՝ կառուցելու կայուն, ստեղծարար ապագա:
Բացման արարողությանը հաջորդել է պլենար նիստ՝ «Մշակութային արժեքների ձևերի պահպանման և խրախուսման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիա․ 20 տարվա ձեռքբերումները և հեռանկարները» թեմայով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Տեղի են ունեցել նաև պլենար քննարկումներ ստեղծարար արդյունաբերության, թվային դարում մշակութային ինքնարտահայտման բազմազանության և այլ թեմաներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց