ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն ու մյուս բանախոսները ներկայացրել են փառատոնի անցկացման մանրամասները:
Նրանց խոսքով՝ հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` լի անիմացիոն ֆիլմերով, վարպետաց դասերով, բացառիկ նախագծերով ու ոլորտի միջազգային առաջատար մասնագետների հետ հանդիպումներով։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կինոյի տանը, որին կհաջորդի ֆրանսիացի հայտնի անիմատոր, ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմի ցուցադրությունը։
Ընդգծելով փառատոնի նշանակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է դրա ազդեցությունը երիտասարդների աշխարհայացքի ձևավորման գործում:
«Արդյունքը տեսանելի է․ արդեն 17 տարի այս փառատոնն իր հետքն է թողնում երիտասարդների աշխարհայացքի ձևավորման վրա` կրթելով, զարգացնելով և ոգեշնչելով նրանց։ Փառատոնը երիտասարդներին հնարավորություն է տալիս շփվելու միջազգային մակարդակի մասնագետների և բարձրորակ գործերի հետ, ինչը նրանց ներշնչում է հավատալ սեփական ուժերին, տեսնել, որ իրենք նույնպես կարող են ստեղծել և առաջ գնալ: Ամենակարևոր ուղերձն այն է, որ ամեն ինչ հնարավոր է մեր երկրում, պարզապես պետք է աշխատել և նախաձեռնող լինել»,- ասել է Դանիել Դանիելյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մոտենում է փառատոնի 20-ամյակը, և ցանկությունը մեծ է, որպեսզի Հայաստանը ներկայացված լինի նաև հեղինակավոր Անսիի (Annecy) միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնում՝ որպես պատվավոր հյուր։
Ինչ վերաբերում է 17-րդ «ՌեԱ» փառատոնին, ապա մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Հարթակի շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կանցկացվեն նաև պանելային քննարկումներ։
Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։
Փառատոնի շրջանակում «Թումո» կենտրոնի աջակցությամբ առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև վարպետության դաս կանցկացնի «Թումո» կենտրոնում։ «Elio» ֆիլմը հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։
«ՌեԱ»-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Օսրկարի արժանացած «Հայրը և դուստրը» ֆիլմը, հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։
«ՄարԱնի» ֆորումի շրջանակում այս տարի ևս կանցկացվի «CoReAct» համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված են Հայաստանի անիմատորների 11 նախագծեր։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները։ Հաղթողները կստանան դրամական պարգևներ։
Ծրագրին աջակցում է Հայաստան համահայկական հիմնադրամը:
Փառատոնն այս տարի հյուրաշատ է։
Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։
Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը: Հոկտեմբերի 20-ին նա կանցկացնի աշխատարան, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործություններին։
Մյուս սպասված հյուրն իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է. նա հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։
Անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։
ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագծեր, որոնց ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-26-ը ՆՓԱԿ-ում։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։
ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ, որոնց շնորհանդեսը տեղի կունենա «ՌեԱ» փառատոնի ընթացքում։ Դրանք են Ժան֊Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. Կամիր պաստառի մահապարտները», Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջը», Լենա Դերունցի «Մխիթարանքը»:
17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության պայմաններում ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր նշանակություն ունի նաև Հայոց լեզվի և գրականության դասավանդման գործընթացում: Թվային ներկայացումները, տեսանյութերը, առցանց թեստերը և ինտերակտիվ հարթակները հնարավորություն են տալիս դասը դարձնել ավելի…
«Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բնության աղտոտվածությունը և մարդու առողջությունը» թեման ուսումնասիրելիս կարևոր նպատակ է ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ: Որպեսզի աշակերտները կարողանան տարբերակել…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Չորրորդ դասարանում բառակազմության թեման (պարզ, բարդ և ածանցավոր բառեր) ուսուցանելիս հաճախ եմ դիմում ՏՀՏ գործիքների օգնությանը՝ դասն ավելի պատկերավոր դարձնելու համար: Վերջերս «Հոնի կորիզը» և «Հսկա Ասերը»…
Ժամանակակից կրթական համակարգում, որտեղ առաջնային է դառնում սովորողի ներգրավվածությունն ու ինքնուրույն մտածողությունը, խաղային տեխնոլոգիաները դադարել են լինել պարզապես ժամանցի միջոց: Դրանք վերածվել են արդյունավետ գործիքի, որը թույլ է տալիս բարդ…
Մեր ժամանակներում մեծ ուշադրության է արժանանում կրտսեր դպրոցական տարիքը, քանզի այն համարվում է ուսումնական գործունեության առավել պատասխանատու փուլ:Այս տարիքում առաջատար է դառնում նոր գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռք բերումը, ինտենսիվորեն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց