ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բացելով ներկայի ծալքերը» ցուցադրություն «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում՝ նվիրված անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հոբելյանին

Հոկտեմբերի 10, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նշյալ կենտրոնում մեկնարկել է անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով հետահայաց ցուցադրությունը:

Միջոցառումն իրականացվում է Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Մինչև նոյեմբերի 30-ը կինոռեժիսորի 10 ֆիլմեր կունենան 30 ցուցադրություն։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

Հոբելյանի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը կազմակերպել է վարպետի գրեթե բոլոր ֆիլմերի թվայնացման և վերականգնման աշխատանքները, որի արդյունքում հայ մշակույթի բացառիկ ժառանգության մաս կազմող ֆիլմերը նորովի են ներկայացվում միջազգային հեղինակավոր հարթակներում: Ստեղծվել են նաև Հարություն Խաչատրյանի 4 ֆիլմերի նոր կինոազդագրերը, որոնք կինոմշակույթի կարևոր մաս են կազմում և տեղեկատվական գործիք լինելուց բացի՝ վիզուալիզացիայի լեզվով խոսում են տվյալ ֆիլմի, նրա փիլիսոփայության, ուղերձների, հայացքի և ասելիքի մասին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն