Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում Լճաշենի Ա․ Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ սովորողները տոնական ավանդույթով տնօրինությանը և ուսուցիչներին գրքեր նվիրեցին։
Թումանյանական մթնոլորտ էր տիրում դպրոցում, հնչեցին երգեր Հ․Թումանյանի խոսքերով, հատվածներ «Անուշ» օպերայից։
Օրն ավարտվեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հ․ Թումանյանին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով՝ «Անմահ Լոռեցին» խորագրով ։
2-րդ Բ դասարանը /դասվար՝ Լ․ Վարդանյան/ և 3-րդ Ա դասարանը /դասվար՝ Վ․Կարապետյան/ բեմականացրին Հ․Թումանյանի «Չարի վերջը» և «Տերն ու ծառան» հեքիաթները։
4-րդ Ա դասարանում /դասվար՝ Ա․Դավթյան/ և 2-րդ Ա դասարանում /դասվար՝ Ռ․ Գրիգորյան/ անցկացվեցին Մեծն Թումանյանին նվիրված գողտրիկ միջոցառումներ։
Դպրոցի տնօրեն տիկին Մուրադյանը շնորհավորեց ներկաներին Գիրք նվիրելու օրվա առթիվ և հորդորեց աշակերտներին դառնալ գրքի բարեկամ , շատ ընթերցել, արագ ու միասին ընթերցել, վերլուծել , քննարկել , կարծիք արտահայտել ու քննադատաբար մտածել, սիրել գիրքը ․ չէ՞ որ գիրքը ընթերցողին թևեր է տալիս սավառնելու:
Դպրոցի սովորողները միմյանց գրքեր նվիրեցին։
Սովորողների հետ ԴԱԿ՝ Ծ․Կարապետյան
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
«Հարգելի գործընկերներ, տարրական դպրոցում բազմահամակազմ դասարանների հետ աշխատելը մեծ հմտություն է պահանջում: Հատկապես բարդ է, երբ պետք է միաժամանակ ուշադրություն դարձնել թե՛ առաջադեմ աշակերտներին, թե՛ աջակցության կարիք ունեցող երեխաներին: Կցանկանայի…
«Հարգելի գործընկերներ, նոր չափորոշիչով նախագծային աշխատանքը դարձել է պարտադիր նաև տարրական դասարաններում: Կցանկանայի լսել ձեր կարծիքը. Ինչպե՞ս ընտրել թեմա, որը հետաքրքիր կլինի ցածր դասարանցիներին և չի դառնա բեռ ծնողի համար:…
Ինչպե՞ս եք կազմակերպում հետադարձ կապը տարրական դասարաններում, որպեսզի աշակերտը ոչ թե սպասի «թվանշանի», այլ հասկանա իր սխալն ու առաջընթացը: Կիսվե՛ք ձեր փորձով՝ ի՞նչն է իրականում աշխատում՝ ինքնագնահատման սանդղակնե՞րը, թե՞ «ելքի…
Արդյո՞ք կամավոր ատեստավորումը դիտարկվում է որպես մասնագիտական աճի հնարավորություն, թե՞ այն լրացուցիչ հոգեբանական ճնշում է ուսուցչի համար, որն ազդում է դասապրոցեսի որակի վրա: Մի՞թե ատեստավորման արդյունքն ազդում է ուսուցչի հեղինակության…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց