2024 - 2025 ուսումնական տարում Տավուշի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի սովորողները ներկայացրել են իրենց բնագիտական քննական նախագիծը՝ «Օծանելիքի արտադրում տան պայմաններում» թեմայով: Նախագծի նպատակն էր խթանել սովորողների ստեղծագործական և հետազոտական կարողությունները՝ կիրառելով բնագիտական առարկաների շուրջ ձեռք բերված գիտելիքները:
Սովորողները ոչ միայն պատրաստել են բնական օծանելիքներ, այլև ստեղծել են ամբողջական ապրանքանիշ՝ սկսած արտադրությունից մինչև գովազդ և վաճառքի մոդել: Նախագիծը ներկայացվել է սեփական անունով և լոգոյով, որոնք մշակվել են խմբային քննարկումների հիման վրա: Սովորողներն ուսումնասիրել են հայտնի բրենդների կառուցվածքը և փորձել են ստեղծել բրենդ, որը կարտահայտի իրենց արտադրանքի բնական, էկոլոգիապես մաքուր և նուրբ բնույթը: Բրենդի շուրջ ձևավորվել է նաև գովազդային գաղափար՝ ներառյալ կարգախոսներ, փաթեթավորման դիզայն, տեսանյութեր և արտադրանքի ներկայացման եղանակներ:
Օծանելիքների պատրաստման ընթացքում օգտագործվել են բնական ծաղիկներ, ցիտրուսային մրգեր, եթերայուղեր և ալկոհոլային հիմք: Աշակերտները ներկայացրել են չորս տարբեր բույրային համադրություններ՝ թարմ, քաղցր և նուրբ նոտաներով: Տնային պայմաններում իրականացված փորձարկումները ցույց տվեցին, որ հնարավոր է ստանալ որակյալ և հոտակայուն արտադրանք՝ նվազագույն ծախսերով: Սովորողները իրենց ապրանքանիշը ներկայացրել են որպես բիզնես գաղափար՝ մատչելի, էկոլոգիապես մաքուր և հետաքրքիր բրենդ:
Հանձնաժողովը բարձր գնահատեց նախագծի ամբողջականությունն ու նորարարական մոտեցումը:
Տավուշի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի քննական նախագիծ
Ղեկավար՝ Մ. Բաբասյան
Ապրանքանիշի պատրաստման տեսանյութը
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց