Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից այսօր մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցափուլը, որը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։
Մրցաշարի մեկնարկն ազդարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։
Մեկնարկից առաջ նախարարը զրուցել է հեծանվորդների հետ և հաջողություն մաղթել նրանց. «Սա պատմական օր է մեզ համար: Նման փորձ մեր պետությունը երբևէ չի ունեցել․ այս մեծ նախագծին մենք պատրաստվել ենք շուրջ երկու տարի։ Կարևոր քայլ ենք կատարում պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացման ուղղությամբ, որի արդյունքները, հուսով եմ, կտեսնենք ամեն տարի՝ նպաստելով նաև երկրի միջազգային ճանաչելիության և տեսանելիության բարձրացմանը։ Վստահ եմ՝ չորս օր հետո Հանրապետության հրապարակում ամփոփելով «Tour of Armenia»-ն՝ կկարողանանք արձանագրել, որ հաջողությամբ անցկացրել ենք պատմական մրցաշարը և բավարար փորձ ու գիտելիք կուտակել։ Միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնելով «Tour of Armenia» մրցաշարը՝ մենք ոչ միայն հեծանվային սպորտն ենք տեսանելի դարձնում, այլև մեր երկիրը, համայնքները, պատմամշակութային ժառանգությունը, մարդկանց ու բնապատկերները։ Սա նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության մեծացման և միջազգային տեսանելիության բարձրացման համար առանցքային ու ռազմավարական քայլ է»։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ մրցաշարը սպասարկող անձնակազմը հավաստագրված և լիցենզավորված է։
«Սա նշանակում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին և ցույց է տալիս, որ մեր երկիրը ևս մեկ կարևոր նվաճում է գրանցել իր սպորտային պատմության մեջ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
«Tour of Armenia»-ն հեռարձակվում է Եվրոպայում՝ HBO Max, ԱՄՆ-ում՝ FloSports, Հարավային Ամերիկայում՝ Disney Plus, Կենտրոնական Ամերիկայում՝ ESPN, Չինաստանում՝ Zhibo TV, Ռուսաստանում՝ Okko, իսկ Հարավային Կորեայում՝ SBS և SPOTV և այլ միջազգային հարթակներով։
Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։ Առաջին օրը ATT Investments թիմի հեծանվորդ Միխալ Պոմորսկին առաջինն է հատել եզրագիծը (միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ) և դարձել առաջին օրվա հաղթող:
Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։
Մեկնարկող 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Մրցաշարը կտևի չորս օր, որի ընթացքում մասնակիցները Հայաստանում կանցնեն ավելի քան 500 կմ ճանապարհ։
Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը:
Մրցաշարի ժամանակացույցը՝
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց