UCI Europe Tour-ի օրացույցի նոր մրցաշարը՝ «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը, մեկնարկել է լարված մրցափուլով։
Առաջին փուլի հաղթողի կոչմանն արժանացել է չեխական «ATT Investments» ակումբը ներկայացնող, ազգությամբ լեհ Միխալ Պոմորսկին։ Նա Գավառ–Մեծ Մասրիկ 135 կմ երթուղին հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 47 վայրկյանում՝ 52.331 կմ/ժ միջին արագությամբ։
Թեժ պայքարը ծավալվել է մեկնարկից անմիջապես հետո, երբ 20 հեծանվորդներից բաղկացած խումբն առանձնացել է և արագորեն մեծ առավելություն ստացել։ Եզրագծից 13.5 կմ առաջ ավստրալացի Ֆլետչեր Մեդվեյը՝ «Netcompany Ineos Racing Academy» ակումբից, դեպի ներքև իջնող հատվածում դիմել է գրոհի՝ իր հետ տանելով Պոմորսկիին և Բալմերին․ վերջինը ներկայացնում է Շվեյցարիան։
Մինչև վերջին կիլոմետրը միասին ընթանալուց հետո եռյակը վերջին մի քանի հարյուր մետրերում ներդրել է ամբողջ ուժերը։ «ATT Investments»-ի 23-ամյա հեծանվորդ Միխալ Պոմորսկին Մեծ Մասրիկի եզրագծում առաջ է անցել մրցակիցներից՝ նվաճելով ոչ միայն ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը, այլև միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը։ Տպավորիչ աշխատանք ցույց տված Մեդվեյը զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել նաև լավագույն երիտասարդ հեծանվորդի սպիտակ շապիկին։ Հիմնական խումբը եզրագիծը հատել է առաջատար 18 հեծանվորդներից ավելի քան 10 րոպե ուշացումով, ինչը նշանակում է, որ առաջին իսկ մրցափուլը լուրջ ազդեցություն է ունեցել ընդհանուր հաշվարկի վրա։
Առաջին մրցափուլի արդյունքները՝ Գավառ–Մեծ Մասրիկ
Ընդհանուր հաշվարկ
Միխալ Պոմորսկի. «Վստահ էի սպրինտում, և ամեն ինչ հաջող ստացվեց»
«Tour of Armenia»-ի առաջին մրցափուլի հաղթող Միխալ Պոմորսկին, անդրադառնալով մրցապայքարին և իր հաղթանակին, նշել է, որ մրցափուլը բարդ էր հատկապես բարձրության պատճառով։
«Այսօր իսկապես շատ բարդ էր։ Բարձրության պատճառով դժվար էր շնչել, և մենք հենց մեկնարկից ներդրեցինք մեր ողջ ուժերը։ Բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ հիանալի անցավ։ Առաջատար խմբում հինգ լեհ հեծանվորդներ էինք, այդ թվում՝ «ATT Investments»-ից իմ թիմակից Տոմաշ Բուձինսկին։ Ես պայքարում էի մրցափուլի հաղթանակի համար, իսկ նա՝ ընդհանուր հաշվարկում բարձր արդյունքի հասնելու։ Չնայած գտնվում էինք ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա՝ մրցափուլը չափազանց արագ ստացվեց։ Վերջին 20 կիլոմետրն անվերջ էր թվում, բայց ամեն ինչ հաջող ստացվեց։ Շատ ուրախ եմ թե՛ հաղթանակի, թե՛ կարմիր շապիկի համար։ Այժմ կփորձեմ օգնել Տոմաշին լեռնային մրցափուլերում։ Հույս ունենք նաև նոր բարձր արդյունքներ գրանցել»,– ասել է Միխալ Պոմորսկին։
Չորս շապիկ՝ հայկական խորհրդանիշներով
Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան իտալական «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։
Կարմիր շապիկ՝ ընդհանուր հաշվարկի առաջատար
Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։
Կապույտ շապիկ՝ լավագույն լեռնային հեծանվորդ
Ուրբաթ օրվանից՝ առաջին լեռնային հատվածների հետ մեկտեղ, կսկսվի նաև լավագույն լեռնային հեծանվորդի կապույտ շապիկի համար պայքարը։ Շապիկի ձևավորման հիմքում Հայաստանի ամենաբարձր գագաթն է՝ Արագած լեռը (4090 մ)։
Նարնջագույն շապիկ՝ միավորների դասակարգման առաջատար
Միավորների դասակարգման առաջատարի նարնջագույն շապիկը զարդարված է ոճավորված ալիքներով, որոնք խորհրդանշում են ժամանակակից հեծանվասպորտի արագությունն ու դինամիկան։
Սպիտակ շապիկ՝ լավագույն երիտասարդ հեծանվորդ
Հայաստանի պետական դրոշի գույները խորհրդանշող երեք շապիկներին միանում է լավագույն երիտասարդ հեծանվորդի ավանդական սպիտակ շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված են հայկական ազգային մշակույթն ու ինքնությունը ներկայացնող գորգանախշեր, իսկ մեջքին՝ 13-րդ դարի Հաղարծնի վանական համալիրը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց