ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցում բուժվում են նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամավորներն ու քաղաքացիները

Հոկտեմբերի 15, 2020
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում այսօր բուժում են ստանում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ, կամավորներ և քաղաքացիական անձինք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժածներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել: Բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է վիրավորների ապաքինման ընթացքը:

ԿԳՄՍ նախարարը զրուցել է վիրավորների և հոսպիտալում գտնվող նրանց ծնողների հետ՝ երախտագիտություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ջանքերի ու անձնուրաց ծառայության համար։
Նախարար Ա․ Հարությունյանն արձանագրել է, որ ժողովուրդը հպարտանում է իր բանակով, խիզախ զինվորով, որին բոլորս ենք պարտական մեր անվտանգության համար։

Ա․ Հարությունյանը պրոֆեսիոնալ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև համալսարանական կենտրոնի բուժանձնակազմին, որ շուրջ յոթ ամիս կորոնավիրուսի դեմ պայքար մղելուց հետո այս օրերին աշխատում է երկու ճակատում՝ ջանք չխնայելով վիրավոր զինվորների ու կորոնավիրուսով վարակվածների կյանքերը փրկելու համար։
Նախարարը հորդորել է խստորեն հետևել հակահամաճարակային բոլոր կանոններին, որ բժշկական սարքավորումներն ու անձնակազմի օգնությունն առաջնահերթ հասնի զինվորներին և պատերազմի հետևանքով տուժած անձանց։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…