Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին կես ամսվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման միտումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արվեստի կենտրոններում և մարզադպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցնում է 2 շաբաթով՝ առաջ բերելով ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված աշնանային արձակուրդները. նոյեմբերի 2-ի փոխարեն դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 15-ին և կտևեն մինչ հոկտեմբերի 29-ը: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նույնպես պարապմունքները երկու շաբաթով դադարեցվում են:
Քոլեջները և ուսումնարանները վաղվանից կրթության շարունակականությունը կապահովեն հեռավար եղանակով: Ինչ վերաբերում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններին, ապա դրանց նախարարությունը հորդորում է նույնպես անցնել հեռավար ուսուցման:
Նշված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո, հաշվի առնելով այդ շրջանում հիվանդացության պատկերը, որոշում կկայացվի նշված հաստատություններում ուսումնական գործընթացը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացնենք նաև, որ հիվանդացության աճը պայմանավորված է ՀՀ-ում ռազմական դրությամբ իրավիճակում մարդկանց ակտիվ տեղաշարժի, լայնածավալ սերտ շփումների և կուտակումների, հանրային փոխադրամիջոցի սղությանը, անվտանգության կանոնները չպահպանելու հետ, ինչպես նաև հիվանդության կանխարգելման ուղղությամբ կատարվող քայլերի նկատմամբ բնակչության զգոնության թուլացմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան