ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով ցուցադրությունը՝ հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության վառ օրինակ

Դեկտեմբերի 11, 2024
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանին

Դեկտեմբերի 11, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար:

Նախարարը կարևորել է համատեղ…

Հայկական խոհանոցը` մեկ վայրում. կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ

Դեկտեմբերի 11, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20–30-ը Խաչքարերի պուրակում (մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ) կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 16-ը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառի անցկացումը կնպաստի հայկական ավանդական ուտեստների տարածմանը,…

Հայտնի են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի հաղթողները

Դեկտեմբերի 11, 2024
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երկու փուլով անցկացվել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որին մասնակցել են 20 բուհերի ավելի քան 1000 ուսանողներ:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերի կազմակերպման ու անցկացման հարցում համագործակցել են տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: Գարնանային և աշնանային փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել…

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

Դեկտեմբերի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին…

Բռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։

Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ…

Մարզերում անցկացվում են «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» փուլային լսումները

Դեկտեմբերի 10, 2024
Մշակութային լուրեր

Մեկնարկել են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» առաջին փուլի լսումները:

Փառատոնն անցկացվում է «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Փառատոնի մրցութային փուլի համակարգողն է «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը:

Փառատոնի մրցութային առաջին փուլի լսումներն անցկացվել են դեկտեմբերի 7-ին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում,…

Մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովը՝ նախադպրոցական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով երկրորդ աշխատաժողովը՝ նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 26 մանկապարտեզում ներկա է եղել համաժողովի մարզային փուլին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շեշտել…

Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 10, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը:

Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների…

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են 2024 թվականի մարտին կազմակերպված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները:

Ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ (ցանկը՝ այստեղ):

Այսպիսով՝ 17 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի առաջատար գիտական կազմակերպություններում՝ նպաստելու գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները օգտագերծելուն և Հայաստանյան…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան