Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով երկրորդ աշխատաժողովը՝ նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 26 մանկապարտեզում ներկա է եղել համաժողովի մարզային փուլին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ նոր չափորոշչի ներդրումը թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական մակարդակում հնարավորություն է տալիս գիտելիքահեն կրթությունից անցում կատարել ավելի համապարփակ վերջնարդյունքների:
«Չափորոշչի ներդրումը բազմաշերտ ու բազմակողմանի գործընթաց է, որը ներառում է յուրացված գիտելիքների կիրառումը, հմտությունների ձևավորումը, ինչպես նաև երեխայի արժեքային համակարգը, սոցիալ-հուզական զարգացման խնդիրները: Վստահ եմ՝ ձեզանից շատերն արդեն հասցրել են նկատել, թե չափորոշչի կիրառումն հաջողություններ արձանագրելու ինչպիսի հնարավորություններ է տալիս», - ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել, որ նախադպրոցական կրթության չափորոշիչն այս տարվանից ներդրվել է 500-ից ավելի մանկապարտեզներում:
Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև մենթոր մանկապարտեզներին՝ նշելով, որ այս համակարգը դրական փորձի փոխանակման հնարավորություն է ապահովում: Նախարարի տեղակալի խոսքով՝ բոլոր մենթոր մանկապարտեզները սովորեցնում են՝ միաժամանակ սովորելով:
Արաքսիա Սվաջյանն արձանագրել է նաև, որ երկրորդ անգամ անցկացվող համաժողովի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ է. «Հուսով եմ՝ շատ արդյունավետ ու բովանդակային քննարկումներ կունենաք այս աշխատաժողովի ընթացքում: Լավագույն զեկուցումները կընտրվեն ու կներկայացվեն հաջորդ շաբաթ կայանալիք համաժողովի հանրապետական փուլում: Նմանօրինակ աշխատաժողովներն ու էքսպոներն ինքնանպատակ չեն. դրանք հարթակ են նորարարությունները ներկայացնելու, կիսվելու լավագույն փորձով: Նախադպրոցական ոլորտում տարիներ շարունակ, կարելի է ասել, չեն եղել վերապատրաստումներ և մասնագիտական համաժողովներ: Շահագրգռված ենք, որ նախադպրոցական կրթության ոլորտն ուժեղանա և կայունանա, քանի որ առանց որակյալ նախադպրոցական կրթություն՝ չենք կարողանա հաջողության հասնել հանրակրթության ոլորտում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երեխաների նկատմամբ բռնության խնդրին ու երեխաների վարքականոններին. «Ցավոք, շատ ահազանգեր ենք ստանում բռնության դեպքերի առնչությամբ, այդ թվում՝ մանկապարտեզներից: Երբեմն նման պահվածք դրսևորողը դա չի էլ որակում որպես բռնություն: Պարտավոր ենք գիտակցել և հասկանալ, որ երեխաների ու հատկապես նախադպրոցականների հետ աշխատելիս համբերություն և շատ սեր է պետք. եթե դու այդ տարիքին բնորոշ եռուզեռը չես սիրում, ապա չես կարող արդյունավետ աշխատել և համապատասխան իրավիճակներում ադեկվատ արձագանքել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
«Կրթությունը սկսվում է ինձանից» համաժողովի մարզային փուլն անցկացվել է երեք աշխատարաններով, որոնցում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել նախադպրոցական կրթության բովանդակության բարելավման, նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունների, ֆիզիկական կրթություն և առողջ ապրելակերպի խնդիրների վերաբերյալ:
Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուներն են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված մենթոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Աշխատաժողովն անցկացվում է մարզային և ամփոփիչ փուլերով. մարզային փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Երևանում և բոլոր մարզերում, ամփոփիչ փուլը նախատեսվում է դեկտեմբերի 20-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
«Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց