ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոն. նախարարը հետևել է «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը

Դեկտեմբերի 10, 2024
Մշակութային լուրեր

«Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը։

Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի։

«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ թատերական գործիչները կարող…

Ավո՛, կնուտը գցե՞մ...

Դեկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը տեղեկացնում է, որ հրատարակվել է «Ավո՛, կնուտը գցե՞մ...» մանրապատումների ժողովածուն, որում ընդգրկված են 42 ժամանակակիցների հուշերը Իսահակյանի մասին։

Մանրապատումների ժողովածուի հումորային, զվարճալի ու սրամիտ պատմությունները կօգնեն յուրովի բացահայտել Ավետիք Իսահակյանի անկեղծությունն ու նուրբ հումորը։

Ցանկացողները գիրքը կարող են ձեռք բերել՝ այցելելով Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան կամ պատվիրելով առաքում։

Դաս բնության թանգարանում

Դեկտեմբերի 10, 2024
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի 9 ա,գ դասարանները դաս - էքսկուրսիա կազմակերպեցին Հայաստանի բնության պետական թանգարան` աշխարհագրության ուսուցչուհի Հ.Ապրիկյանի և դասղեկներ Լ․Սողոմոնյանի ու Մ.Բաբայանի հետ։ Թանգարանում սովորողները ամփոփեցին «Հայաստանի Հանրապետության բնությունը» թեման։

«Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։

Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստանի…

Արթուր Մարտիրոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ «Պատմությունը ճգնաժամում» խորագրով համաժողովին

Դեկտեմբերի 9, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է ԵԽ կողմից կազմակերպված «Պատմությունը ճգնաժամերում» խորագրով համաժողովին:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Եվրոպայում պատմության դասավանդմանը նվիրված չորրորդ համաժողովի կազմակերպիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է, որ նախաձեռնված աշխատանքը միավորում է պատմության ուսուցում իրականացնող ճանաչված մասնագետներին:…

Բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը

Դեկտեմբերի 9, 2024
Մշակութային լուրեր

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ…

«Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ դեկտեմբերի 6-8-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Վերապատրաստման դասընթացին գլխավոր զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, իսկ…

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Դեկտեմբերի 9, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում մեկնարկած աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):

Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Ալեքսանդրան 120 կգ արդյունքով…

Աշնանային գույներ

Դեկտեմբերի 9, 2024
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում կրկին տոնական տրամադրություն էր։ Անցկացվեց «Աշնանային գույներ» խորագիրը կրող միջոցառումը։ Սահյանական տրամադրությունը իր տեղը զիջել էր ոսկեհեր աշնանը։ Աշնանային ուրախ կերպարանքներով հանդես եկան I-V դասարանի աշակերտները։

Նախասրահում էլ թևածում էր «Աշնանային գույներ» խորագիրը կրող նկարչական ցուցահանդեսը,որտեղ վրձինին գույներ էին հաղորդում ԱԽ-ի անդամները և դպրոցի մի…

Ոչ Կոռուպցիային

Դեկտեմբերի 9, 2024
Դպրոցական անցուդարձ

#ՀամախմբենքՈւժերը, #ԿանխենքԿոռուպցիան#ՈչԿոռուպցիային

Ի պատասխան ՀՀ Սյունիքի մարզպետի հաձնարարականի՝ ի դեմս Հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի ուղեցույցի, դեկտեմբերի 6-ին դպրոցի բարձր դասարանների մասնակցությամբ ամփոփվեց <<Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթը>>, որի շրջանակում 7-9-րդ դասարաններում դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչներ Ռ. Աթաջանյանի և Գ. Հայրապետյանի գլխավորությամբ…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան