Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, երիտասարդների կողքին լինելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար:
Նա ընդգծել է՝ 2014 թվականից իրականացվող ծրագիրը տարեցտարի նոր թափ է հավաքում, և այդ համատեքստում Գավառը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, որակական նոր նշաձող է սահմանել: «Գավառը հաղթեց հետևողականության, հաստատակամության, իր հնարավորությունները շարունակաբար լավարկելու և տոկունություն ցուցաբերելու շնորհիվ: Գավառն ապացուցեց, որ մեր հնագույն ժառանգությունը մեզ պետք է ոգեշնչի նոր ձեռքբերումների ու առաջընթացի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Որպես կարևոր շեշտադրում՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ ծրագրի գլխավոր նպատակն այն է, որպեսզի տվյալ համայնքը, հռչակվելով տարվա երիտասարդական մայրաքաղաք, այդ շունչը պահպանի ոչ միայն ընթացիկ տարում, այլև հետագայում ևս՝ որպես ձևավորված ավանդույթ:
Նա հատկապես ընդգծել է, որ համայնքային կյանքի աշխուժացումն ու երիտասարդական ներուժի բացահայտումն այս ծրագրի կարևոր բաղադրիչներից են, ինչը շատ է կարևորվում Կառավարության կողմից: Դրա վկայությունը, ըստ Արթուր Մարտիրոսյանի, Քաղաքացու օրվա շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Գավառի երիտասարդների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է նաև Կառավարության կողմից «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին հավանություն տալու մասին և նշել, որ հաջորդիվ կլինեն Ազգային ժողովում հանրային լսումներ, որոնց կմասնակցեն նաև տարբեր կառույցների գործընկերներ:
«Ակնկալում ենք, որ օրենքի ընդունումից հետո ավելի արդյունավետ կդառնա երիտասարդական կենտրոնների և երիտասարդական աշխատողների գործունեությունը, միաժամանակ համայնքային ղեկավարության և հանրության շրջանում ավելի կընդգծվի դրանց կարևորությունը: Մենք էլ ջանքեր չենք խնայի, որ երիտասարդական կենտրոնները համապատասխանեն այն ուղեցույցին, որը մշակվում է քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ, որպեսզի մեր երիտասարդները ստանան անհրաժեշտ ծառայությունները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Խոսքը եզրափակելով՝ նա հաջողություն է մաղթել Ապարան համայնքին, իսկ Գավառին հորդորել պահպանել նշաձողը:
Ներկաներին ողջունել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Իմ հին ու նոր Բայազետ» երգի պրեմիերան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
«Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց