Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի /Սեն Ժերմեն ան Լեյի ամրոց/ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցության ու հովանու ներքո:
Ցուցահանդեսը կգործի 2024 թ. դեկտեմբերի 12-ից 2025 թ․ մարտի 11-ը։
ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի պատմության թանգարանում նման հեռանկարային և միջազգային համագործակցությանն ուղղված կարևոր նախաձեռնության իրականացման համար: Նրա նշմամբ՝ 2024 թվականը թանգարանային ոլորտի համար ինստիտուցիոնալ բարեփոխումների և համակարգային ձեռքբերումների տարի էր. «Տարեսկզբին ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, թանգարաններում ներդրվել է էլեկտրոնային տոմսային համակարգը: Տարին կարևորվում է նաև միջազգային հարուստ համագործակցության ձեռքբերումներով: Այս տարի սա մեր 2-րդ նմանատիպ խոշոր նախաձեռնությունն ու միջազգային համագործակցության կայացումն է՝ այս անգամ արդեն ֆրանսիացի մեր գործընկերների հետ: Այս ցուցադրության կարևորությունը շեշտադրում է պետական մշակութային քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդլայնել միջազգային համագործակցությունը թանգարանների ոլորտում և թանգարանների գիտակրթական դերը, որը, ըստ իս, շեշտադրված է հենց այս ցուցադրության շրջանակում: Ուրախ եմ, որ այսօր տարին ամփոփում ենք նման կարևոր նախաձեռնությամբ: Այս ցուցադրությունն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Հայ-ֆրանսիական փոխառնչությունները դարերի պատմություն ունեն, և նմանօրինակ համագործակցությունն ամրապնդում, զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում նաև փոխճանաչողության և մշակութային երկխոսության տեսանկյունից»:
Աստղիկ Մարաբյանն անդրադառնալով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը՝ մատնանշել է արդեն չորրորդ տարին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման ծրագրին, որի շրջանակում վերապատրաստվել են ժառանգության ոլորտի հարյուրավոր մասնագետներ. «Այս ցուցադրության կայացումը, նախապատմությունը և սկզբնավորումը կարծես տանում են հենց այդ համագործակցության շրջանակ: Ցուցադրության շրջանակում անդրադարձ է կատարվում 19-րդ դարի վերջին Հայաստանում գործունեության ծավալած Ժակ դը Մորգանին՝ յուրովի բացահայտելով մեր մշակութային ժառանգության շատ կարևոր դրվագներ»:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի կազմակերպման ընթացքում եղել է համագործակցություն տասնյակ այլ մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ ևս։ «Առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք տեսնելու դեռևս 19-րդ դարի 80-ականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգությունից հինգ ուշագրավ նմուշներ։ Այս բացառիկ նմուշներն այսօր այստեղ են և համադրված են դեռևս 90-ականներին Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ նմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում»,- նշել է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին այս կարևոր ցուցահանդեսը հնարավոր դարձնելու համար:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն ևս ողջունել են ներկաներին, կարևորել ցուցադրության բացումը և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Նշենք, որ ցուցադրության շրջանակում առաջին անգամ Հայաստան են տեղափոխվել և Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան 5 ցուցանմուշներ, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։ Երեք ամսով փոխառված նմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում ու ՀՀ այլ թանգարաններում պահվող և հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ հնագիտական արտեֆակտերի հետ, որոնց մի մասն առաջին անգամ են ընդհանրապես ցուցադրվում։
Համաշխարհային ճանաչում ստացած հնագետ Ժակ դը Մորգանը կանգնած է տարածաշրջանի հնագիտական հետազոտությունների ակունքներում, աշխատել է որպես Ալավերդու պղնձահանքի լեռնային ինժեներ։ 1880-ական թթ․ Ժակ դը Մորգանը հնագիտական հետազոտություններ է իրականացրել Ախթալայում, Դեբեդ գետի ավազանի մի շարք դամբարանադաշտերում, Ալավերդիում և Լալվարի ստորոտներին տեղորոշվող հուշարձաններում։ Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում Ժակ դը Մորգանը պեղել է ավելի քան 1000 դամբարան, որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչև Ք․ա․ 2-1-ին դարերը։ 1990-ական թթ․ սկսած՝ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի իրականացրած պեղումների, հայ-ֆրանսիական մասնագիտական համագործակցության արդյունքում ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել հնագիտական ցուցանմուշների մի ուշագրավ ընտրանի, որը յուրատեսակ տուրք է Ժակ դը Մորգանի հնագիտական և հայագիտական գործունեությանը և դրա շարունակման նոր շրջափուլ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան