ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Շարունակվում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Նոյեմբերի 29, 2021
Սպորտային լուրեր

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 2021/2022 մրցաշրջանի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել:

Առաջատար «Ուրարտուն» տոնել է վեցերորդ հաղթանակը՝ 108-58 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ: «Ուրարտուն» դեռևս շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր:

Երկրորդ տեղում ընթանում է «Գյումրին»՝…

Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

Նոյեմբերի 29, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Նատիա Նացվլիշվիլիին՝ նախարարը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը որակապես նոր մակարդակի…

Չարենցի ձեռագրերի վերադարձը. տրվել է «Մասնավորից` պետություն» նախաձեռնության մեկնարկը

Նոյեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

Նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի սիրելի գրող, հրատարակիչ, հասարակական-մշակութային գործիչ Եղիշե Չարենցի հիշատակի օրն էր։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի շրջանակում և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ, հանդես է եկել «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։

Մինչ նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել թանգարանի օրհնման արարողություն։ Հաջորդիվ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակազմը, Ե. Չարենցի…

Լրատվամիջոցների հավատարմագրում՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության համար

Նոյեմբերի 29, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար:

Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել.

  • Հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական…

Տեղի է ունեցել «ԿԶՆ կանգառ Սևանում» երիտասարդական ֆորումը

Նոյեմբերի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակն իրականացնում է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը:

Արշավի շրջանակում տեղի է ունեցել «ԿԶՆ կանգառ Սևանում» երիտասարդական ֆորումը, որի ընթացքում երիտասարդները ներկայացրել են ԿԶՆ իրագործմանն ուղղված իրենց ծրագրերը։

Ֆորումին մասնակցել է նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության…

Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Նոյեմբերի 29, 2021

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալների և երկու գովասանագրի։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Կոլումբիան, առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։ Օլիմպիադային մասնակցել է 49 երկրի 298 ներկայացուցիչ։

Հայաստանի թիմը ներկայացել է հինգ մասնակիցներով: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը…

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Նոյեմբերի 29, 2021
Սպորտային լուրեր

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ:

Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ՝ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման…

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Նոյեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգահանի հոբելյանին նվիրված երեկոյին ելույթ են ունեցել հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ…

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհ՝ հայ գիտնականներին

Նոյեմբերի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացրած «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագիրն արժանացել է «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհի:

Ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու, Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն է: Գիտական խմբի համաղեկավարներն են ՀՀ ԳԱԱ Լ.…

Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև

Նոյեմբերի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև այսօր կնքվել է ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա…

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…