ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ծանոթացել բուհի գործունեությանը, ընթացող գործընթացներին, նախատեսվող հեռանկարային զարգացման ծրագրերին, նյութատեխնիկական բազային, զրուցել դասախոսների և վարչական աշխատակիցների հետ:
Բուհի ռեկտորի՝ Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը նախ եղել է կոնսերվատորիայի բակային տարածքում, ծանոթացել այդ հատվածում նախատեսվող բարեկարգման աշխատանքների նախագծին և տարածքի հնարավորություններին, որոնք կծառայեցվեն ուսանողների ստեղծագործական կարողությունների իրացմանը:
Փոխնախարարն այցելել է նաև բուհի օպերային ստուդիա, ներկա եղել ընթացող փորձերին, ծանոթացել բեմական հատվածի և դահլիճի վիճակին, հարակից ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներին, լուսաձայնային տեխնիկայի հնարավորություններին: Բուհի ռեկտորի տեղեկացմամբ՝ այս տարի ստուդիան հագեցվել է լուսային նոր տեխնիկայով, ինչպես նաև ամբողջովին փոխվել են բեմահարթակը, նվագախմբային փոսը, պորտալային կուլիսները։ Նախատեսվում է նաև բեմական հանդերձանքի ամբողջական փոփոխում և հագեցում նոր՝ Led լուսավորությամբ։
Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում Կարեն Թռչունյանը ծանոթացել է գրադարանի գիտական հավաքածուներին, խոսել այդ եզակի գրականության թվայնացման աշխատանքների անհրաժեշտության մասին՝ այդ գործընթացները համարելով կարևոր և առաջնային: Այնուհետև Սոնա Հովհաննիսյանը փոխնախարարին ներկայացրել է ուսանողների հավաքչական աշխատանքները՝ ձայնագրությունները, նյութերը, որոնք նոտագրվելուց հետո հրատարակվում են առանձին գրքով՝ գիտական աղբյուր հանդիսանալով բազմաթիվ ստեղծագործող անհատների և ստեղծագործական խմբերի համար:
Կարեն Թռչունյանը եղել է նաև բուհի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայում», որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Ռեկտորի տեղեկացմամբ՝ լաբորատորիայի ստեղծման պատմությունը սկսվել է 2017 թվականի դեկտեմբերից, երբ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում մեկնարկել էր «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի իրականացումը:
«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» այժմ գործում է շատ ակտիվ. այստեղ բոլոր ուսումնառողների համար անցկացվում են «Երաժշտական կատարողական արվեստ» մագիստրոսական ծրագրով նախատեսված դասընթաց: Ուսանողները գործնական պարապմունքների միջոցով զարգացնում են հնչողության տեմբրային որակների հմտությունները և տեխնիկական կարողությունները։ Բացի դրանից՝ լաբորատորիան ծառայում է որպես համերգասրահ, ինչպես նաև այստեղ անցկացվում են շնորհանդեսներ, գիտաժողովներ, հանդիպումներ արվեստագետների հետ, վարպետության դասեր։
Նախարարի տեղակալը ծանոթացել է նաև որակի ապահովման կենտրոնի գործունեությանը և քննարկել մի շարք հարցեր այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի` բուհեր այցելությունները կլինեն շարունակական:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան