ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հաստատվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի կազմը

Դեկտեմբերի 9, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1395-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արայիկ Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Կընդլայնվի հայ-սերբական մշակութային համագործակցությունը

Դեկտեմբերի 9, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները:

Պատվիրակության կազմում էին Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչը, թանգարանի խորհրդական և համակարգող Սաշա Սրեչկովիչը: Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական…

Հաստատվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմը

Դեկտեմբերի 9, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1390-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արայիկ Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի…

Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար. հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին

Դեկտեմբերի 9, 2021
Սպորտային լուրեր

2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը:

«Հանդիսատեսի համակրանք» SMS քվեարկությունն անցկացվում է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 19-ը (ժամը 23:59-ը) ներառյալ:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում հրապարակված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների…

Աշխատուժի զարգացում՝ 3 ոլորտներում. մեկնարկել է նոր ծրագիր

Դեկտեմբերի 9, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք:

Ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից: Ծրագրի արժողությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է, սահմանված ժամկետը՝ 5…

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում քննարկել է մշակութային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր

Դեկտեմբերի 8, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:

Աշխատանքային խմբի անդամներն են՝ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի…

Բասկետբոլի VBET Ա-Լիգա․ «Ուրարտուն» և «ԲԿՄԱ»-ն առաջատարի դիրքում են

Դեկտեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։

«Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 78-91 հաշվով պարտություն կրել։

Դեկտեմբերի 4-ին «ԲԿՄԱ»-ն ուժերն է չափել «Արցախ» ակումբի հետ և 117-62 հաշվով հաղթանակ տարել։ Դեկտեմբերի 5-ին «Արցախը» ևս մեկ խաղ է…

Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակով

Դեկտեմբերի 8, 2021
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի։

Մրցութային ժյուրիի կազմում էին արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր…

Ժպիտ Արցախից եկած երեխաներին

Դեկտեմբերի 8, 2021
Դպրոցական անցուդարձ

Արցախակենտրոնացումը միշտ էլ եղել է և կա հայության առաջնահերթությունը: Սա գաղափարախոսություն չէ, և ոչ էլ անուշ երազ…

Սա արշալույս է, որ միշտ էլ կա հայի հոգում, սա արև է, որ միշտ նայում է մայրական աչքով և դարձնում աշխարհը քաղցր ու հասկանալի…

Կապանի N5 հիմնական դպրոցում սովորում են Արցախցի 10 աշակերտներ,…

Հայ-բելառուսական համագործակցությունը՝ նախարարի և դեսպանի հանդիպման առանցքում

Դեկտեմբերի 8, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի,…