«Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարը» ծրագրի շրջանակում ապրիլի 7-ից իրականացնում է դասընթացներ ժամանակակից արվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների, PR պատասխանատուների և մարքեթոլոգների համար:
Ծրագրի տևողությունը 6 շաբաթ է։ Այդ ընթացքում կիրականացվեն «Ռազմավարական կառավարում», «Նորարարական ծրագրերի մշակում», «Ինստիտուցիոնալ մարքեթինգ», «Ծրագրային մարքեթինգ», «Ֆոնդահայթայթում», «Միջազգային համագործակցություն» թեմաներով դասընթացները:
Դասընթացի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է նախարարության մշակույթի ոլորտի 2021-2025 թվականների ռազմավարական ծրագիրը: Անդրադառնալով «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարը» ծրագրի կարևորությանը՝ նա նշել է, որ դեռևս նախորդ տարի փորձագիտական խմբի հետազոտության արդյունքում ժամանակակից արվեստի ոլորտի լայն ընդգրկմամբ և խնդիրների բազմաշերտ վերլուծությամբ վեր էին հանվել ոլորտի առկա խնդիրները և շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքները: Նախարարի տեղակալը հավելել է, որ այս դասընթացները՝ որպես ծրագրի երկրորդ փուլ, կնպաստեն առկա խնդիրների լուծմանը, կազմակերպություններում ռազմավարական մտածողության կարողությունների զարգացմանը և կառավարման ամբողջական մոդելների ներդրմանը։
Նշենք, որ դասընթացների նպատակն է բարձրացնել ՊՈԱԿ-ների ղեկավարների մոտիվացիան կայուն զարգացման ծրագրերի, նորարարական արդյունքի մշակման, ֆոնդահայթայթման, իրենց կազմակերպություններում մարքեթինգային ծրագրերի իրականացման գործընթացներում, ինչպես նաև միասին ուսումնասիրել և բացահայտել միջազգային համագործակցության հնարավորությունները։
Դասընթացներից ակնկալվող արդյունքներից է նաև ՊՈԱԿ-ների գործունեության արդյունավետության չափման հստակ մեխանիզմների մշակումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց