«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան կատարումն ապահովող միջոցառումների» շրջանակում, Սյունիքի մարզպետարանի հրահանգով, 2020-2021 ուստարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվել և անցկացվել են սեմինարներ հաստատության սովորողների, ծնողների, ուսուցիչների շրջանում:
Զեկույցներով հանդես են եկել կենսաբանության ուսուցչուհի Եղսիկ Մարությանը, «Առողջ ապրելակերպի» դասընթացավար Անուշ Ալթունյանը, ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանը, ուսմասվար Ալինա Մկրտչյանը, փաստաբանական պալատի անդամ Իրինա Մանուկյանը, տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:
Մասնակցություն ունեցան հարյուր հիսունից ավել ակտիվ ունկնդիրներ, որոնցից` հարյուրից ավել աշակերտներ, երկու տասնյակից ավել ծնողներ, նույնքան էլ ուսուցիչներ:
Յուրաքանչյուր դասընթաց ավարտվել է ԿԳՄՍ նախարարության կողմից պետական կարիքների համար քարոզչական ֆիլմերի արտադրության ծառայությունների մատուցման շրջանակում «Մենք Հոլդինգ» ընկերությանը պատվիրված` թմրամոլության կանխարգելման վերաբերյալ հոլովակի ցուցադրմամբ:
Բանախոսները մանրամասնել են ժամանակի մարտահրավերները, թմրամիջոցների ընդունման ուղղակի հետևանքները, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ՀՀ միջոցառումների ծրագիրը, նպատակը, խնդիրները, պատասխանել` լսարանին հետաքրքրող հարցերին:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց