Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վկայականների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է գործընկերներին և մասնակիցներին վերապատրաստման դասընթացների իրականացման առթիվ և նշել, որ իր համար չափազանց հաճելի է այդ կարևոր միջոցառմանը ներկա գտնվել:
«Ամիսներ առաջ, երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք ուսուցիչների վերապատրաստման համատեղ նախաձեռնությունը, հենց այդ փուլում ակնհայտ էր, որ դրա բացը կա, և շատ կարևոր էր, որպեսզի նմանօրինակ վերապատրաստումները վերադառնան մեր կյանք և դառնան ուսուցչական գործունեության ու մասնագիտական զարգացման անբաժանելի մաս: Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը համընկավ ուսուցիչների վերապատրաստման քաղաքականության այն փոփոխությունների հետ, որոնք թույլ են տալիս ձեզ՝ որպես այս ծրագրի մասնակիցներ և այս ծրագրի մասնակցության ավարտին արդեն վկայականներ ստացած ուսուցիչներ, փոփոխությունները զգալ ձեր մաշկի վրա»,- ասել է նախարարի տեղակալը և անդրադարձել վերապատրաստման նոր կարգին, որով հնարավորություն է տրվում նախորդ վերապատրաստումների արդյունքում ուսուցիչների հավաքած միավորներն ու կրեդիտները հաշվառել և դիտարկել դրանք պարտադիր փաստաթղթային ատեստավորման պարագայում:
Ժ. Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ վերապատրաստման դասընթացը կարող է լինել լավ օրինակ, թե ինչպես մասնագիտական զարգացման նախաձեռնությունները, որոնց ուսուցիչները մասնակցում են կամովին, դառնում են հնարավորություն՝ անցնելու ատեստավորման գործընթացը և այդ միջոցով դիմելու տարակարգի ու առաջիկայում ներդրվող մասնագիտական խրախուսման տարբեր գործիքների:
«Ուսուցիչները պետք է լինեն մեր կողքին և մեր կարևոր գործընկերը, ինչի շնորհիվ կկարողանանք փոփոխություններ իրականացնել ոլորտում»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նախարարությունը մեծապես գնահատում է ուսուցչի կատարած աշխատանքը:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ վերապատրաստման դասընթացներն արդյունավետ և օգտակար կլինեն ուսուցիչների համար:
Տեղեկացնենք, որ մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
«Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը փաստել է, որ իրենց կենտրոնը պատրաստ է հետագայում ևս աջակցել ուսուցիչների վերապատրաստման գործընթացին։
Դասընթացներին մասնակցել են հանրակրթական դպրոցներում դասավանդող ռուսաց լեզվի ուսուցիչները: Վերապատրաստման ծրագիրը ներառում էր լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն:
Դասընթացներն անցկացրել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսները՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան