ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին

Նոյեմբերի 12, 2021
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են բուհի դասախոսական կազմի, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանի, ինչպես նաև շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական, կիրառական արվեստի…

Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

Նոյեմբերի 12, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են…

Սահմանամերձ համայնքների երիտասարդները՝ «Մեդիագրագիտության դեսպաններ»

Նոյեմբերի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Եղի՛ր տեղեկացված. մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում՝ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլը՝ «Մեդիագրագիտության դեսպանները» մեկշաբաթյա դասընթացը, նոյեմբերի 5-ից 12-ը տեղի է ունենում Երևանում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում…

ՊՄՀՊ աշխատակիցներն այցելել են Դաշտադեմ ամրոց, «Ագարակ պատմամշակութային» արգելոց և Հովհաննավանք վանական համալիր

Նոյեմբերի 12, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը միտված խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանք քննարկելու և հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։

Առաջին այցը Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում գտնվող Դաշտադեմ ամրոցն էր (7-19-րդ դար, կառուցվել է Կամսարականների…

Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կներդրվի կրթության նոր մոդել՝ 9 մլրդ դրամ արժեքով

Նոյեմբերի 11, 2021

Սյունիքի մարզում ՀՀ կառավարությունը կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր, որի իրականացման համար կպահանջվի 9 մլրդ դրամ:

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները:

Ըստ նախարարի ներկայացրած զեկույցի` Հայաստանի Հանրապետությունում փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող գյուղական դպրոցները, որոնք…

Սամբո․ Հայաստանի հավաքականը 11 մարզիկով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 11, 2021
Սպորտային լուրեր

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը:

Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան – 50…

Նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

Նոյեմբերի 11, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ:

Այցի շրջանակում ոլորտի պատասխանատուները եղել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, որը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Նրանք շրջել են շինհրապարակում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Հաջորդ տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով…

Արա Խզմալյան. «Դուք, անցյալի պատմությունը փրկելով, այն հասցնում եք ապագայի պատմությանը»

Նոյեմբերի 11, 2021
Մշակութային լուրեր

Ամիսներ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքում բացվել էր դամբարան, որի հնագիտական ուսումնասիրությունները նախաձեռնել և դրանց աջակցել էր հողատարածքի սեփականատեր, քաղաքացի Մուշեղ Հարությունյանը:

Բարձր գնահատելով քաղաքացու հայրենանվեր գործունեությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Մուշեղ Հարությունյանին և փոխանցել նախարարության և նախարար Վահրամ Դումանյանի գնահատանքն ու երախտագիտությունը:

Հանդիպմանը ներկա…

Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը․ կայացել են առաջին հանդիպումները

Նոյեմբերի 11, 2021
Սպորտային լուրեր

 

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական մրցաշրջանը։ Արդեն կայացել են մրցաշարի առաջին հանդիպումները։

VBET Ա լիգայի 2021/22 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Էրեբունիի» դեմ և 95:74 հաշվով հաղթանակի հասել։

Մեկնարկային տուրի երկրորդ խաղում «Գյումրին» 118:84 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի…

ԲՊՀ գերմաներենի ամբիոնի 85-ամյակին նվիրված «Գերմաներենի ուսուցիչների 5-րդ համաժողովը» համախմբել էր գերմաներեն դասավանդողներին

Նոյեմբերի 10, 2021
Լուրեր կազմակերպություններից

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել «Գերմաներեն՝ այստեղ և հիմա» խորագրով «Գերմաներենի ուսուցիչների 5-րդ համաժողովը»՝ նվիրված ԲՊՀ գերմաներենի ամբիոնի 85-ամյակին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը և շնորհավորել գերմաներենի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ մաղթելով երկար ու բեղմնավոր տարիների գործունեություն՝ ի նպաստ կրթության, սերունդների դաստիարակության և…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: