ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հաստատվել են կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչների անվանացանկերը. հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով

Նոյեմբերի 9, 2021
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը:

Ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ):

Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի…

Նոյեմբերի 8-ից 14-ը Հայաստանում անցկացվում է Մեդիագրագիտության շաբաթ

Նոյեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ այսօր ազդարարել է նոյեմբերի 8-ից 14-ը Հայաստանում #Դիմակայում ենք խորագրով Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի մասին:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դեռևս 2017 թվականին ստորագրված հուշագրով նախարարությունը միացել է նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ ինչպես սովորողներին, այնպես…

Ամփոփվել է «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

Նոյեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 5-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառման մեկնարկը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, Լոռիի փոխմարզպետ Գոռ Ասրյանի, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության…

Նոր հնարավորությունների հեռանկարներ՝ երիտասարդ գիտնականների համար

Նոյեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

FAST հիմնադրամի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը: Այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի կողմից գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի (blue sky ideas) ֆինանսավորման հեռանկարները:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. կայացել են հրաձգության մրցումները

Նոյեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 ԲՈՒՀ-երի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ:

Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝ դարձյալ ԵՊՀ-ից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական…

ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

Նոյեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․

1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն,

2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում,

3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր…

Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի…

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

Նոյեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգում ընդգրկված 5 հարցով։

Նիստի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ…

Կարպետագործության և գորգագործության ցուցադրություն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

Նոյեմբերի 8, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության›› ծրագրի շրջանակում նոյեմբերի 4-ին «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվել է կարպետագործության և գորգագործության ցուցադրություն:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է…

ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը

Նոյեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 4-ին Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Քվեարկության արդյունքում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, ով որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից: Քարտուղար է ընտրվել դասախոս, սրտաբանության…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: