Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել «Գերմաներեն՝ այստեղ և հիմա» խորագրով «Գերմաներենի ուսուցիչների 5-րդ համաժողովը»՝ նվիրված ԲՊՀ գերմաներենի ամբիոնի 85-ամյակին:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը և շնորհավորել գերմաներենի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ մաղթելով երկար ու բեղմնավոր տարիների գործունեություն՝ ի նպաստ կրթության, սերունդների դաստիարակության և երկրի շենացման:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, լինելով մեր հանրապետությունում օտար լեզուների քաղաքականության և կրթության լոկոմոտիվը, պատրաստել և շարունակում է պատրաստել գերմաներենի ուսուցիչներ ու մասնագետներ: Այսօր էլ այս դահլիճում ներկա վաստակաշատ ու երիտասարդ ուսուցիչների մեծ մասը մեր շրջանավարտներն են: Այս միջոցառումն ապացույցն է այն բանի, որ մենք, սիրելի՛ ուսուցիչներ, շարունակում ենք մնալ ձեր կողքին ու աջակցել ձեզ, ինչպես կարող ենք, քանի որ դուք եք մեր վաղվա օրվա կերտողը, մեր առաջընթացի ու ավելի լավ ապագայի պատասխանատուն»,- նշել է ԲՊՀ ռեկտորը և փաստել, որ ներկայում համալսարանում իրականացվում են ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումներ, որոնց մասնակցում են նաև գերմաներենի ուսուցիչները:
Կ. Հարությունյանի տեղեկացմամբ՝ գերմաներենի ամբիոնը հիմնադրվել է համալսարանի ստեղծումից մեկ տարի անց՝ 1936 թվականին, և այդ պահից ի վեր ոչ միայն գերմաներենի մասնագետներ է պատրաստում և վերապատրաստում, այլև ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ-ում գերմաներեն դասավանդողների և նրանց գործունեությանն աջակցողների գործուն ցանց ստեղծելու ուղղությամբ, որը կոչված է խթանելու գերմաներենի և գերմանախոս երկրների մշակույթների տարածմանը:
Գերմաներենի ամբիոնի 85-ամյակի կապակցությամբ իր շնորհավորական խոսքն է հղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ շեշտելով գերմաներենի իմացության և մշակույթի տարածման կարևորությունը: Նրա ընդգծմամբ՝ պետք է առավել խորացնել հարաբերությունները գերմանական տարբեր համալսարանների հետ ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի, այլև դպրոցներում ուսուցիչների փոխանակման ծրագրերի միջոցով, ինչը չափազանց կարևոր է գերմանական մշակույթի տարածման գործում:
Նախարարի տեղակալը ընդգծել է, որ գերմաներենը գիտական լեզուներից մեկն է աշխարհում, և ցանկացած պարագայում անգլերենից հետո գերմաներենը կարելի է համարել երկրորդը, և պետք է անել այնպես, որ այն պահպանվի:
«Կրկին շնորհավորում եմ բոլորին այս օրվա կապակցությամբ և կարծում եմ, որ 100-ամյակը նշելիս գերմաներենն առաջնային դեր կունենա, և դուք կլինեք դրա առաջամարտիկներից մեկը»,- ամփոփել է Կ. Թռչունյանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի պաշտոնակատար Կ. Վենդելբերգերը: Գերմաներենի ամբիոնի վարիչ Է. Ղազարյանն ընթերցել է Շվեյցարիայի դեսպանի, ինչպես նաև Ավստրիայի Հանրապետության կրթության, գիտության և հետազոտությունների նախարարության կողմից հղված ողջույնի խոսքերը:
Միջոցառման ընթացքում ԲՊՀ ռեկտորը շնորհակալագրեր է հանձնել ԲՊՀ գերմաներենի ամբիոնի զարգացման և գերմաներենի տարածման գործում մեծ վաստակ ունեցող անձանց՝ ի դեմս ամբիոնի նախկին վարիչների: Բոլոր ներկաներին տրվել են մասնակցության հավաստագրեր:
Նշենք, որ այս տարի համաժողովն առանձնանում էր գիտական բաղադրիչի առկայությամբ. համաժողովին մասնակցում էին արտասահմանյան տարբեր բուհերի անվանի պրոֆեսորներ: Աշխատաժողովի ժամանակ Հայդելբերգ-Հայաստան-Վրաստան ձևաչափով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից ֆինանսավորվող գերմանագիտության ինստիտուտների համագործակցության ծրագրի շրջանակում «Ասպիրանտական դպրոց» նախագծի թիմը ներկայացրել է իր աշխատանքների ներկա փուլը:
Աշխատաժողովին մասնակցում էին գերմանախոս պետություններից և քաղաքներից մի խումբ ուսուցիչներ: Զուգահեռաբար 4 լսարաններում իրականացվում էին 3 ժամ տևողությամբ աշխատաժողովներ, որոնք ուղղված էին ժամանակակից դասագրքերով և մեդիա միջոցներով աշխատելու մեթոդներին, առկա ու առցանց դասերի համատեղմանը:
Միջոցառման շրջանակում բացվել է նաև գերմաներենի ամբիոնի մասին չափազանց հետաքրքիր նյութեր պարունակող ցուցահանդես՝ կազմված ԲՊՀ գրադարանի տնօրեն, գերմաներենի ամբիոնի դոցենտ Լ. Սաֆարյանի կողմից, որտեղ ժամանակագրական հաջորդականությամբ ցուցադրված են արխիվային նյութեր, հրատարակված աշխատությունների, դասագրքերի նմուշներ՝ սկսած 40-ական թվականներից, ԲՊՀ-ի կողմից տրամադրված առաջին դիպլոմը և այլն:
Զուգահեռ գործել է նաև մանկական ցուցահանդես, որի հեղինակը գերմաներեն ուսումնասիրող փոքրիկ Վիկտորյան է, ով նկարներով իր տպավորություններն է արտահայտել այն մասին, թե ինչպես է սովորել գերմաներեն:
Ցուցահանդեսից բացի՝ գործել են նաև տեղեկատվական տաղավարներ, որտեղ ցուցադրված էին գերմաներենի դասագրքեր տպագրող երեք ամենամեծ գերմանական հրատարակչությունների՝ ‹‹Hueber››-ի, ‹‹Klett›-ի›, ‹‹Cornelsen››-ի մասին պատմող նյութեր: Առանձին տաղավարներով հանդես են եկել նաև ԲՊՀ կարիերայի կենտրոնի և Ավստրիական գրադարանի ներկայացուցիչները, ՀՀ-ում գերմանախոս երկրների կրթական, մշակութային կենտրոնները՝ ներկայացնելով ավստրիական ու գերմանական կրթական հաստատությունները:
Հավելենք, որ համաժողովին մասնակցում էին Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի վաստակաշատ գիտնականներ ու մասնագետներ, Գյոթեի ինստիտուտի և համանուն մշակութային կենտրոնի, Գերմանական (DAAD) և Ավստրիական (OeAD) ակադեմիական փոխանակման ծառայությունների ներկայացուցիչներ:
Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ միավորել էր գերմաներենի ավելի քան 100 դասավանդողների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան