ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկվել են հայ-եթովպական համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 22, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա):

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման:

Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև…

e-ITEC ծրագրի շրջանակում մեկնարկում են առցանց դասընթացներ

Հուլիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (e-ITEC) ծրագրին զուգահեռ, մեկնարկում է նաև առցանց դասընթացներ՝ on-site ITEC courses (թեմաների և ժամկետների վերաբերյալ տեղեկությունը կցվում է):

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել http://www.itecgoi.in/e-itec կայքում:

Շարունակվում է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը. 2 բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ:

Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ…

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում

Հուլիսի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։

Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի…

Հայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին

Հուլիսի 22, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ…

Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով

Հուլիսի 22, 2022
Պաշտոնական Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն)…

Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

Հուլիսի 21, 2022
Սպորտային լուրեր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 20-24-ն անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող մասնակցություն է ունեցել Հայաստանի ազատ ոճի հավաքականը:

Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել են մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:

Զվարթնոցում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը

Հուլիսի 21, 2022
Մշակութային լուրեր

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը։

Միջոցառման կազմակերպիչներն էին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները։

Ներկայացվել է «Գնդեվանքի գանձերը» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը: Ցուցադրվել են վանքի տարածքից հայտնաբերված նյութերը՝ եկեղեցական գույք,…

Տրվում է պետական աջակցություն՝ խթանելու սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում

Հուլիսի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն իրականացնում է «Դու՝ սոցիալական ձեռներեց» դասընթացների և խորհրդատվության ծրագիրը:

Նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում:

Շուրջ 170 դիմորդներից ընդունելության և հարցազրույցի փուլը հաղթահարել են 50 մասնակիցներ:

Ծրագրի առաջին փուլը դասընթացների կազմակերպումն էր, որն իրականացվել…

Արթուր Դավթյանի անվամբ նոր տարր է անվանվել մարմնամարզությունում

Հուլիսի 21, 2022
Սպորտային լուրեր

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվել է ևս մեկ տարրով:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարմնամարզիկ, Տոկիոյի 2021 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն այսօր արդեն պաշտոնապես անվանվել է նրա անվամբ՝ Դավթյան:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն…