ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Պարզաբանում. dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը

Հուլիսի 15, 2022
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:

Այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր…

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

Հուլիսի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն…

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը` տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն:

Փաստացի…

Ջրառատ համայնքում ընթանում են Ս. Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները

Հուլիսի 15, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են Սիմոն Մարտիրոսյանն ու շինարարական հարցերով պատասխանատուները:

Կառուցվող մարզադպրոցն ընդհանուր առմամբ զբաղեցնում…

«Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» նոր կայքում տեղադրվել է 1000-ից ավելի կրթական պաշար

Հուլիսի 15, 2022
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց սույն թվականի մայիսի 13-ին, տեղադրվել է արդեն 1000 ավելի կրթական էլեկտրոնային պաշար, այդ թվում․

  • Ուսումնամեթոդական նյութեր – 483 (թեմատիկ պլաններ, բաց դասեր, մեթոդական հոդվածներ, ՏՀՏ և լրացուցիչ ուսումնական նյութեր և այլն),
  • ԿԶՆԱԿ հիմնադրամի մշակած նյութեր – 224 (ուսումնական գործընթացի կառավարման, գնահատման, դասավանդման, օրինակելի…

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» համույթի ստեղծման 35-ամյակին

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այս տարի նշում է կազմավորման 35-ամյակը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում վաստակավոր կոլեկտիվը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա պրեմիերայով՝ «Իսպանական պար» (բեմադրությունը՝ Աշխեն Բոյաջյանի):

Հանդիսատեսին կներկայացվեն համույթի՝ լայն ճանաչում գտած կատարումներն…

Մրցույթ` «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով

Հուլիսի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով, հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։

Հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ինչպես նաև լրացված ձևաչափի (Word) տարբերակը:

Փաստաթղթերն ընդունվում…

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Հուլիսի 15, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ փուլում մրցել է Ջիբրալթարի թիմի հետ և 76-59 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Մողոյանը՝ վաստակած 23 միավորով: Նա 1 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է…

Ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտում է

Հուլիսի 15, 2022
Մշակութային լուրեր

«Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույնն է, ինչ-որ պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը:

Ավարտվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունները

Հուլիսի 15, 2022
Միջազգային լուրեր

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով:

Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 7 ժամ, օլիմպիականները…