ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կրթական ծրագիր՝ Հայաստանի մշակութային կառույցների մասնագետների համար

Հուլիսի 6, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում են նոր ծրագիր «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» խորագրով, որը ֆինանսավորվում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության սահմանած «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմանդրամի» (FSPI) կողմից:

Ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիսի 12-14-ը կանցկացվի եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝

Հանրային քննարկման մասնակցության հրավեր

Հուլիսի 4, 2022
Լուրեր կազմակերպություններից

2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա հանրային քննարկում, որին հրավիրվում են մասնակցելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝

  1. «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին»…

Վահրամ Դումանյանը հետևել է Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին

Հուլիսի 4, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին: Նախարարին ուղեկցել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Հուշամրցաշարն անցկացվում է առաջին անգամ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Առաջին տուրը կայացել է հուլիսի 1-ին:…

Նախագիծ․ առաջարկվում է ներդնել ուուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

Հուլիսի 4, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի» նախագիծը։

Նախագծով առաջարկվում է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս…

Վահրամ Դումանյանը նորանոր հաջողություններ է մաղթել երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին

Հուլիսի 4, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո):

Ջուլիանան հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ…

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Հուլիսի 4, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նվաճել է Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթողի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում մեր ընտրանին 84:68 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Մալթայի հավաքականի նկատմամբ։

Եզրափակիչ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Ռեքս…

Երիտասարդական նախաձեռնություն՝ ՄԱԿ-ի 100-ամյակին ընդառաջ

Հուլիսի 4, 2022
Միջազգային լուրեր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը հանդես է եկել «Voices of Youth - Time Capsule» խորագրով նախաձեռնությամբ, որով ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արվում տրամադրել երիտասարդների կողմից տեսաձայնագրված երկուական ուղերձ, որոնք պահպանվելու են ՄԱԿ կենտրոնակայանում ֆիզիկական ու առցանց ձևաչափով ու հրապարակվելու են 2045 թ.-ին՝ ՄԱԿ-ի 100-ամյակի կապակցությամբ։

Տեսաուղերձներում 8-15 տարեկան…

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հուլիսի 4, 2022
Սպորտային լուրեր

Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։

Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկա են եղել Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Հուլիսի 4, 2022
Լուրեր կազմակերպություններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին, որի ընթացքում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, բարերարներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ներկա և նախկին…

«Հայահավաք» նախագծի շրջանակում Երևանում ելույթ է ունեցել Կարո Ավեսյանը

Հուլիսի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես է եկել լիբանանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը։

Հունիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է համերգ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր…