ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ամփոփվել է ԿԳՄՍՆ-ի՝ Գրքի տոնին նվիրված մրցույթը

Փետրվարի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները:

Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-ից 19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին:…

«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»․ Մարկոս Ավրելիս

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Դեռևս անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը պաշտել ու մեծարել է գիրքը, գրականությունը, ակնածանքով է վերաբերվել ձեռագիր մատյաններին, իսկ արհավիրքի ժամանակ՝ կյանքով պաշտպանել դրանք:Այդ սերը փոխանցվել է սերնդեսերունդ և հասել մինչև մեր օրերը:

Փետրվարի 19-ը 2008 թվականից Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օր: Պատահական չէ, որ այն կապել են Թումանյանի ծննդյան օրվա…

Մեր հերթական հաջողությունները

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները, առաջնորդվելով «Գիտելիքը ուժ է, ուժը` գիտելիք», կարգախոսով, կրկին ակտիվորեն մասնակցեցին առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերին :

2021_2022 ուսումնական տարվա «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների մարզային փուլերում 10-րդԱ դասարանի աշակերտուհի Լիլիթ Սահակյանը և 9-րդԱ դասարանի աշակերտուհի Լիանա Նավասարդյանը «ՀԵՊ» առարկայի մարզային փուլում…

Հանճարեղ Լոռեցին

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 18-ին թումանյանական ոգին էր թևածում Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի IIԲ դասարանում (դասվար `Հերմինե Առաքելյան): Աշակերտները տիկնիկային խաղով ներկայացրեցին «Չարի վերջը» հեքիաթը: Հնչեցին Ամենայն Հայոց Բանաստեղծի ոտանավորներից, քառյակներից:

Հովհաննես Թումանյանին նվիրված անկյունը և աշակերտների՝ միմյանց գրքեր նվիրելն ամբողջացրեցին տոնի խորհուրդը:

Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը շնորհավորեց ներկաներին Մայրենիի օրվա առթիվ…

Անմահ Լոռեցին` հավերժի ճամփորդ

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

2022թ.փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ «Անմահ Լոռեցին» խորագրով` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին:

Օրը տոնական էր: Ամենուր Հովհաննես Թումանյանի շունչն էր.հնչում էին երգեր Հովհաննես Թումանյանի խոսքորով, հատվածներ «Անուշ» և «Ալմաստ» օպերաներից:

Միջոցառումն անցկացվեց Հովհաննես Թումանյանի անվան դասասենյակում: Լոռվա չքնաղ…

Թումանյանական ոգին էր թևածում

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 18-ին տոն էր Լճաշենի Ա. Տեր-Գրգորյանի անվան միջնակարգ դպրոցում, IVԱ դասարանում:

Նշվում էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակը: Երեխաները հանդես եկան Հ. Թումանյանի մասին ասույթներով, բանաստեղծություններով, բեմականացրին «Անխելք մարդը» և «Կիկոսի մահը» հեքիաթները:

Դասարանում տիրում էր թումանյանական ոգին, երեխաները զգացմունքային խաղ ցուցադրեցին: Միջոցառման ավարտին երեխաները միմյանց…

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը

Փետրվարի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի՝ փետրվարի 19-ին հրավիրված նիստում անցկացվել է ռեկտորի ընտրություն։

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա է եղել 19-ը։ Փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ՇՊՀ ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը։

Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

«Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։

Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ Նա շրջել է քննասենյակներում և հետևել օլիմպիադայի ընթացքին։

Հինգ տարվա ընդմիջումից հետո կրկին ներկայացվել է «Երազ» բալետ-ներկայացումը

Փետրվարի 21, 2022
Մշակութային լուրեր

Մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի և պարուհի Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետ-ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականին: Այն հանրությանը վերջին անգամ ներկայացվել էր 2017 թ-ին։

Եվ ահա հինգ տարի անց՝ 2022 թվականի փետրվարի 19-ին, ներկայացումը կրկին բեմում է։ Նոր բեմադրությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Մեկ գործողությամբ բալետ-ֆանտազիան…

Մասսայականությունն ավելացնելու առաքելությամբ. Կ. Գիլոյանը խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի սպորտի պատասխանատուների հետ

Փետրվարի 21, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում 2022 թվականին տարվող աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը,…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: