ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արա Խզմալյան. «Պարը միայն մասնագիտական գործունեության խնդիր չէ, այլ ապրելու, շարժվելու մշակույթ»

Փետրվարի 24, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փետրվարի 23-ին աշխատանքային այցով եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Արա Խզմալյանը քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Ղազարյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել պարասրահի՝ պետական միջոցներով հիմնանորոգման աշխատանքներին: Նախարարի տեղակալը քոլեջի…

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

Փետրվարի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ:

Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ…

Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը քննարկվել է զարգացման գործընկերների հետ

Փետրվարի 23, 2022

‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տարբեր ծրագրեր են…

Լավագույն երաժիշտները հանդես կգան ՀԱՖՆ-ի հետ

Փետրվարի 23, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն:

Ծրագրում կհնչեն Վեբերի ‹‹Ազատ հրաձիգը›› օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:

Նշենք, որ…

Հերոսները ծնվում ու չեն մեռնում․․․

Փետրվարի 23, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու անմահությունը նրա մեջ է, թե ինչ կարող է ստեղծել հայրենիքի համար:

Կարեն Գրիգորյանի անմահությունը կյանքը հայրենիքին նվիրելու մեջ է: Նա իր արյան գնով ապահովեց մեր այսօրը:

Համեստության խտացում Կարենի կերպարը դարձավ կենսունակության ավիշ, հայրենիքի սկիզբ:

Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանը (դասվար Արևիկ Հայրապետյան) ուսանել է իր…

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

Փետրվարի 23, 2022
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ…

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հատուկ ոլորավայրէջքի հաղթողները

Փետրվարի 23, 2022
Սպորտային լուրեր

Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ:

Մրցումային առաջին և երկրորդ օրերին կայացել են հատուկ ոլորավայրէջքի մրցումները: Այս մրցաձևի մեծահասակների առաջնության տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Հարություն Հարությունյանը,…

Շախմատը դարձել է առօրյա

Փետրվարի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

Անկասկած, ցանկացած մրցույթ նպաստում է տվյալ առարկայի դերի բարձրացմանը, զարգացմանը, գիտելիքների հարստացմանը:

Շախմատի ամենամյա օլիմպիադայի անցկացումը կարևոր գործընթաց է սովորողների բաոյաֆիզիկական ու հոգևոր հատկանիշների դաստիարակման գործում, նպաստում է նրանց ունակությունների և հմտությունների զարգացմանը, խաղի նկատմամբ մեծ հետաքրքրության ձևավորմանը:

ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի I և II փուլերի անցկացման կանոնակարգի համաձայն,…

ԱՊՀ պետությունների միջև կզարգանա թանգարանների ցուցահանդեսային համագործակցությունը

Փետրվարի 22, 2022
Մշակութային լուրեր

Դրական եզրակացություն է տրվել «ԱՊՀ մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել…

Տեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

Փետրվարի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկայացրել են…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: