ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները:
Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-ից 19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին: Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում առաջինը ճիշտ պատասխանած աշակերտը ճանաչվել է «օրվա հաղթող»: Խմբագրված պատասխանները չեն դիտարկվել:
Գրքի տոնին նվիրված մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան:
Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած տասնյակին՝ «օրվա հաղթողներին».
10.02.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Ամիրխանյան
11.02.2022 թ. - ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ադիբեկ Գևորգյան
12.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Կաթնաջրի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթենիկ Ամիրբեկյան
13.02.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Թորիկյան
14.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Մնեյան
15.02.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Քոչարյան
16.02.2022 թ. - Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գասպարյան
17.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վանուհի Բաղրամյան
18.02.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյան
19.02.2022 թ. - Երևանի թիվ 139 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Առաքելյան
Հաջորդիվ հաղթող աշակերտները կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն՝ արժանանալու խրախուսական պարգևների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել նրանց
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: