ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Սովորենք և ստեղծագործենք կողք կողքի»․ Երևանում կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Սեպտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Գլխավոր հովանավոր՝ ArleAm ընկերություն:

«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ փառատոներն անցկացվել են 2019-ը և 2021…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սեպտեմբերի 1, 2022
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից…

Նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը քննարկվել է նոր չափորոշչի փորձարկումը

Օգոստոսի 31, 2022
Պաշտոնական

Կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա մշակված ուսումնական նոր ծրագրերն այս տարի փորձարկվելու են 60 նախադպրոցական հաստատություններում: 

Փորձարկումից հետո ուսումնական նոր ծրագրերը կլրամշակվեն և կներդրվեն ողջ հանրապետությունում: Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության…

Հայ մարզիկներն օգոստոսին 44 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում

Օգոստոսի 31, 2022
Սպորտային լուրեր

Միայն օգոստոս ամսին հայ մարզիկները 6 մարզաձևում՝ հրաձգություն, մարմնամարզություն, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, 44 մեդալ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, որոնցից 22-ը՝ ոսկե, 7-ը՝ արծաթե և 15-ը՝ բրոնզե:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում այսօր պարգևատրվել են տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում լավագույնս հանդես եկած ու մեդալներ նվաճած մարզիկները:

Նրանց…

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտուս» հենակետային քոլեջը

Օգոստոսի 31, 2022
Սպորտային լուրեր

2022/2023 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, ծնողներ:

Քոլեջում կրթությունն իրականացվելու…

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ կնքվել են պայմանագրեր

Օգոստոսի 31, 2022
Լուրեր կազմակերպություններից

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը:

«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ուսանողներին ծանոթացնել արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին, զարգացնել գիտաշխատողների, թեկնածուների մասնագիտական հմտությունները, բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների որակը, ինչպես նաև…

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ին

Օգոստոսի 31, 2022
Սպորտային լուրեր

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը:

Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ անձը հաստատող փաստաթղթով:

Մրցաշարը…

Տարածաշրջանային լեզուների ուսուցման առարկայական ծրագրերի հեղինակները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Օգոստոսի 31, 2022
Պաշտոնական

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման իրականացման նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակներն այսօր պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնելով պարգևները, շնորհակալություն է հայտնել նրանց համագործակցության համար. «Մենք միասին սկսել ենք մի կարևոր գործընթաց՝ տարածաշրջանային լեզուների, այդ տարածքում մեր շահերի, դիրքի, մարտահրավերների իմացության…

Կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովը. վերընտրվել է նախագահը

Օգոստոսի 31, 2022
Սպորտային լուրեր

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում:

Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով:

Նշենք՝ համաժողովի ընթացքում…

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը կայացել է Լոռու մարզում

Օգոստոսի 31, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը:

Խորհրդակցությունը վարել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: