ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սեպտեմբերի 1, 2022
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն:

Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը:

Մեր աշակերտներն ու ուսանողները, ի պատիվ իրենց և իրենց ուսուցիչների ու դասախոսների, հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում. արդյունքները պետք է բազմապատկել, հնարավորությունները՝ ընդլայնել: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է:

Մենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և հավատացե՛ք, ամեն ինչ արվում է սովորողների ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում բեղմնավոր ուսումնական տարի, բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ:

  • Ձևավորող գնահատման 3 արդյունավետ գործիք անգլերենի դասին (Exit Tickets, Peer Feedback)

    Թեմայի հեղինակ՝ Nune Ardukhanyan

    Հարգելի՛ կոլեգաներ, Դասապրոցեսում հաճախ ենք բախվում այն խնդրին, թե ինչպես դասի վերջին 5 րոպեներին արագ ու անկաշկանդ պարզել՝ որքանով է սովորողը յուրացրել նոր նյութը՝ առանց ավելորդ սթրեսի ու երկար թեստերի:…

  • Խա՞ղ,թե ուսուցման մեթոդ:Խաղային մեթոդները կրտսեր դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Ողջույն, հարգելի կոլեգաներ և կրթական ֆորումի մասնակիցներ: Կրտսեր դպրոցական տարիքում խաղը հաճախ ընկալվում է որպես երեխայի բնական վարքագծային դրսևորում, սակայն ուսումնական գործընթացում այն դուրս է գալիս պարզ զվարճանքի սահմաններից՝ վերածվելով…

  • Ինտերակտիվ մաթեմատիկան տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Տարրական դպրոցում մաթեմատիկայի դասավանդման հիմնական մարտահրավերներից մեկը երեխայի զննական-պատկերավոր մտածողությունից դեպի աբստրակտ-տամաբանական մտածողության սահուն անցումն ապահովելն է: 7-10 տարեկան երեխայի ուղեղը դեռևս պատրաստ չէ ընկալելու բացարձակ վերացական կանոններն ու բանաձևերը…

  • Երբ առարկաները դադարում են լինել առանձին

    Թեմայի հեղինակ՝ Վիկտորիա

    Դասարանում մենք հաճախ յուրաքանչյուր առարկա ներկայացնում ենք իր «սահմաններում»: Բայց իրական կյանքում խնդիրները երբևէ միայն մաթեմատիկական, պատմական կամ տեխնոլոգիական լինո՞ւմ են: Օրինակ՝ «Ջրի խնայողությունը» թեման կարելի է ուսումնասիրել մաթեմատիկայի միջոցով՝…

  • Գնահատականը․ մոտիվացիա՞, թե՞ պիտակ

    Թեմայի հեղինակ՝ Արփինե 97

    Մի պահ եկեք պատկերացնենք՝ երկու աշակերտ նույն առաջադրանքն են կատարում: Մեկը ստանում է 9, մյուսը՝ 5: Առաջին աշակերտը տուն է գնում գոհ՝ «Ես լավ եմ սովորում»: Երկրորդը տուն է գնում…