«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ուսուցիչները, դաստիարակները և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։
«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝…
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը:
Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից կանանց և տղամարդկանց 12-ական թիմեր են մասնակցել:
Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում մեկնարկել է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանը: Բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:
…ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բալլենին:
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բալլենին իր ներդրումը…
Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «STARMUS FESTIVAL VI.
50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը:
Փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել համերգ՝ Տիգրան Համասյանի (Մարկ Կարապետյանի, Արթուր Հնատեկի մասնակցությամբ), Դերեկ Շերինյանի կատարումներով (Սայմոն Ֆիլիպսի և Ռիք Ֆիերաբրաչիի մասնակցությամբ) և Էդվարդ…
Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ:
Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Ծրագրին մասնակցել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեհին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն…
2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:
Փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: