ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ մարզիկներն օգոստոսին 44 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում

Օգոստոսի 31, 2022
Սպորտային լուրեր

Միայն օգոստոս ամսին հայ մարզիկները 6 մարզաձևում՝ հրաձգություն, մարմնամարզություն, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, 44 մեդալ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, որոնցից 22-ը՝ ոսկե, 7-ը՝ արծաթե և 15-ը՝ բրոնզե:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում այսօր պարգևատրվել են տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում լավագույնս հանդես եկած ու մեդալներ նվաճած մարզիկները:

Նրանց պարգևատրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդունելությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գործկոմի անդամները, Հայաստանի մարզական ֆեդերացիայի ղեկավարները, մարզիչներ և մարզիկներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ 2022 թվականի ընթացքում հայ մարզիկները պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում արդեն իսկ 175 մեդալ են նվաճել. «Ձեր այս նվաճումներն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են: Առաջիկայում դեռ բազմաթիվ մրցումներ ունենք ու վստահ եմ՝ տարին փակելու ենք ռեկորդային արդյունքով: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր լումա են ունեցել այս հաջողության մեջ: Հաջողություն եմ մաղթում նրանց, ովքեր դեռ կերտելու են այսպիսի հաղթանակներ»:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանի պատիվը միջազգային մրցասպարեզում բարձր պահելու համար. «Մեկ ամսում 44 մեդալ, որից 22-ը՝ ոսկե. սա իսկապես տպավորիչ արդյունք է: Հիանալի է, որ այս տարիքում արդեն ձեր ձեռագիրը թողնում եք սպորտում և կյանք եք մտնում հաղթանակով: Շատ հպարտ ենք ձեզնով: Մեր ազգն այսօր կարիք ունի հաղթանակների: Շնորհակալ եմ, որ ձեր հաղթանակներով մեր ժողովրդին փոքր-ինչ ուրախություն եք պարգևում»:

Գագիկ Ծառուկյանի հրամանով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ ոսկե մեդալներով են պարգևատրել Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ Մովսես Կարապետյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, Հայաստանի մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Հայկ Նազարյանը, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Հայաստանի ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Վահե Թորոսյանը:

Խրախուսական նվերների և պատվոգրերի են արժանացել ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Գոռ Կարապետյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Վիգեն Նազարյանը, փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն Սերգեյ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր Մուշեղ Մկրտչյանը, Եվրոպայի հրաձգության երիտասարդների չեմպիոն Գոռ Խաչատրյանը, բրոնզե մեդալակիրներ Արուսյակ Գրիգորյանը, Գոհար Հարությունյանը, Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների առաջնության հաղթող Էրիկ Բաղդասարյանը, կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը, Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնության չեմպիոններ Համեստ Աֆրիկյանը, Սամվել Սիրամարգյանը, ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ Վահրամ Դովլաթբեկյանը, Տիգրան Հովսեփյանը, Ալեն Ստեփանյանը, Հայկ Ղահրամանյանը, ինչպես նաև Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնության չեմպիոններ Էմմա Պողոսյանը, Վալերիկ Մովսիսյանը, Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, փոխչեմպիոն Ժորա Գրիգորյանը և բրոնզե մեդալակիր Աշոտ Մարգարյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: