ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Գլխավոր հովանավոր՝ ArleAm ընկերություն:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ փառատոներն անցկացվել են 2019-ը և 2021 թվականներին, իսկ այս տարի այն ընդլայնում է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային։ Մեկ գաղափարի շուրջ կհավաքվեն կրթության, ներառական ոլորտների մասնագետները, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու պատանիները, անվանի արվեստագետները։
«Փառատոնի նպատակն է բացել բոլոր դռները զարգացման տարբեր առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև։ Հավասար պայմաններ ընձեռել բոլորին՝ սովորելու, ստեղծագործելու, արարելու, բացահայտելու կարողություններն ու իրականացնելու երազանքները միասնական հարթակում՝ կողք կողքի»,- ընդգծել է Նաիրա Սարգսյանը և հավելել, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև կրթական, ներառական ոլորտի մասնագետների փորձի ներգրավում և փոխանակում:
Փառատոնի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 6–ին՝ ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը:
Սեպտեմբերի 7-8-ին՝ ժամը 10։00-ից Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ, երաժշտական և արտ թերապիայի մասնագետներ, երաժշտության ուսուցիչներ, լոգոպեդներ, ծնողներ:
«Մասնագիտական փորձի փոխանակման նպատակով Ռուսաստանից, Գերմանիայից, Հորդանանից հրավիրել ենք մասնագետների, որպեսզի մեր մասնագետներն ու ծնողները հնարավորություն ունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար մասնագետների գիտահետազոտական աշխատանքներին և դիտարկելու նրանց փորձը: Սեմինարներն ու վարպետության դասերը հնարավորություն կընձեռեն մեր մասնագետներին, ծնողներին նոր գիտելիքներ ձեռք բերել և կիսվել սեփական փորձով»,- նշել է Նաիրա Սարգսյանը։
Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։00-ին, Գաֆէսճան արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունեն գալա համերգ՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։ Վահագն Հայրապետյան, Գոռ Սուջյան, Արամ mp3, «Նեմրա», «Hope for coffee», Զարուհի Բաբայան, Վիգեն Հովսեփյան, Լիդուշիկ, Մալենա, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց