ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ կրթության ոլորտում տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ իրականացված ծրագրերը՝ առանձնահատուկ ընդգծելով ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բանկին ՀՀ կրթության ոլորտի մի շարք իրավական փաստաթղթերի մշակման գործում ցուցաբերած աջակցության համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է բանկի հետ համագործակցության ուղիներին և արձանագրված լավագույն փորձին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը դպրոցաշինության ոլորտում սահմանել է բավականին հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման և վերակառուցման ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է, որ ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրն» աջակցություն է այդ թիրախների իրականացմանը: Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության վերջին նիստում վերոնշյալ ծրագրում ընդգրկված 10 դպրոցների տրամադրվել է գույք՝ կրթական միջավայրն առավել ամբողջական դարձնելու նպատակով:
Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն մեծ օգնություն էր համավարակի ժամանակ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այլև ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն:
Նախարարի տեղակալներն Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը ներկայացրել են ԲՏՃՄ առարկաների չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչպես նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հիմնական ուղղությունները:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աջակցությունը, որը կարող է ներառել նաև մարդկային ռեսուրսների զարգացումը: Հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ ԱԶԲ-ն կուսումնասիրի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող միջոցառումների շրջանակը՝ հնարավոր աջակցության ծրագրեր իրագործելու համար: Նշվել է, որ ԱԶԲ-ն հանդես կգա հնգամյա ծրագրով, որտեղ կարող են ներառվել նաև կրթության ոլորտին ուղղված աջակցության ծրագրեր՝ Կրթության զարգացման պետական ծրագրում նախանշված նպատակներին հասնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց