ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։
«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության…
Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին:
Մարտի 25-31-ը կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։
Շաբաթվա ընթացքում, որն համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել…
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ ուղղված արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ ստեղծելուն:
«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024/2» մրցույթին կարող են մասնակցել 2-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ արտերկրից գիտնականի ղեկավարությամբ: Խմբերը պետք է ներկայացնեն հավակնոտ,…
Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում:
Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ սակայն պարտություն են կրել:
Հայ պատանի թենիսիստներն առաջնությանը մասնակցել են…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և իր անունից շնորհավորելու տնօրենին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին, 55-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Դուք՝ որպես մեր ամենակարևոր մշակութային կոթողի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի…
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները:
Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես են եկել և ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ) և Շեքսպիր Գևորգյանը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում մարտի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը:
Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան առաջին անգամ կներկայացվի իտալերեն բնօրինակով՝ Ա. Սպենդիարյանի անվան…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:
Նախագծի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը:
Նախագիծը հանրության ավելի լայն շրջանում ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր հետևյալ ժամանակացույցով՝
…Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Քառյակը, մինչ «Ավետիս» անվամբ հանդես գալը, արդեն մի քանի տարի երաժշտական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Դիմոքրասի ինթերնեշնլ» (Democracy International) միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի…
Հեռավար դասավանդող ուսուցիչները պետք է տիրապետեն այնպիսի գործիքակազմի, հնարների և մեթոդների, որպեսզի պատշաճ պատրաստվեն և ուղղորդեն սովորոսղներին
Հարգելի՛ ուսուցիչներ, քննարկման եմ ներկայացնում իմ հետազոտության թեման: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը և առաջարկութոյւններ ներկայացնելու հարցերում: Հետազոտության թեման է՝«Մեդիատեխնոլոգիաների կիրառման մեթոդական առանձնահատկությունները տարրական դպրոցում»: Արդիականություն. Մեդիատեխնոլոգիաների կիրառումը տարրական
Հարգելի՛ գործընկերներ,այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որը հաճախ բախվում է մեր մասնագիտական համայնքը: Խոսքը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի տնային հանձնարարությունների ծավալի մասին է:Ես՝ որպես ուսուցիչ, կողմնակից եմ…
Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց