ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Խումբը կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև համանման աշխատանքներում ներգրավված ոլորտային դերակատարներից:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի 1-ին նիստն այսօր անցկացվում է մեծ կազմով, որովհետև երիտասարդական քաղաքականության ոլորտում կարևորագույն նախաձեռնություն է իրականացվում: Նախարարի տեղակալն անդրադարձել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությանը, ՀՀ կառավարության ծրագրով ԿԳՄՍ նախարարության պարտավորություններին և ժամկետներին: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի աշխատակարգը և աշխատանքային խմբի ու ենթախմբերի անհատական կազմերը:
Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի մշակման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մինչ այս իրականացվել են մի շարք քայլեր. «2023 թվականի մարտին «Երիտասարդական քաղաքականության մշակում» ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության ծրագրի շրջանակում ձևավորվել է հայկական պատվիրակություն՝ կազմված պետական լիազոր մարմնի, Ազգային ժողովի և ՔՀԿ ներկայացուցիչներից: Պատվիրակությունը մասնակցել է Քիշնև քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված առաջին առկա սեմինարին: ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված քայլերի շրջանակում այս տարի իրականացվել են ճանաչողական այցեր Լատվիայի Հանրապետություն և Լիտվայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու այդ երկրներում ոլորտը կարգավորող օրենսդրությունները: Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են երկու երկրներում երիտասարդության մասին օրենքները և երիտասարդական քաղաքականության գործող համակարգը կարգավորող մեխանիզմները»,- նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Աշխատանքային խմբի քարտուղար, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը ներկայացրել է աշխատանքային խմբում ընդգրկված անդամների գործառույթները: Նա ներկայացրել է նաև ամենամյա «Երիտասարդական ֆորում 2023»-ի արդյունքները: Այնուհետև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանի առաջարկությամբ քննարկվել և հաստատվել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ժամանակացույցը:
«Կրթության և երիտասարդների զարգացման հայկական կենտրոն» ՀԿ հիմնադիր Դանիել Շահումյանը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանում երիտասարդական քաղաքականության բարեփոխման առաջարկները» և «Երիտասարդական քաղաքականության էությունը, սուբյեկտները և իմպլեմենտացիան. միջազգային փորձ և Հայաստանի իրականություն» վերլուծությունը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Բարֆյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Ալեքսանյանը և «Երիտասարդական քաղաքականության մշակում» ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության ծրագրի մենթոր Զառա Լավչյանը վերահաստատել են նախկին պայմանավորվածությունը` «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար անհրաժեշտ աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
Արդյունքում հաստատվել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Մանկական հիմնադրամի կողմից կտրամադրվեն ոլորտային և իրավական փորձագետներ:
Նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը ներկայացրել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի կառուցվածքի նախնական տարբերակը: Աշխատանքային խմբի որոշմամբ՝ մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ խմբի անդամները կներկայացնեն կառուցվածքի վերաբերյալ բովանդակային առաջարկներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան