Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը նոյեմբերի 16-18-ը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի ընտրանին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել: 20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն Լեհաստանի հավաքականին:
Հայաստանի հավաքականը ներկայացված է եղել 12 մարզիկով` տղաների և աղջիկների, պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների քաշային կարգերում:
Պատանիների 48 կգ քաշայինների կարգի ձգում վարժության պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտյոմ Գալստյանը՝ 115 կգ արդյունքով նաև ռեկորդ սահմանելով: 60 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Ալիկ Խաչատրյանը, որը նաև պատանիների մինչև 19 տարեկանների բացարձակ հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Արթուր Վարդանյանը դարձել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Արտակ Ավետիսյանը 90կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 100 կգ քաշայինների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Վահե Ափիցարյանը:
Մեծահասակների 56 կգ քաշային կարգի ձգում վարժությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սեյրան Աբրահամյանը՝ 180 կգ արդյունքով նաև Եվրոպայի ռեկորդ սահմանելով: 100 կգ քաշայինների կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Սեդրակ Մացակյանը:
82,5 կգ քաշայինների M4 տարիքային խմբում հաղթել է Դավիթ Գրիգորյանը, իսկ 90 կգ քաշայինների M2 տարիքային խմբում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Կարեն Հովհաննիսյանը: 100 կգ քաշայինների M2 տարիքային խմբում հավասարը չի ունեցել Հայկ Աֆյանը, իսկ Արտյոմ Խուգոյանը (110 կգ) հաղթող է դարձել ձգում վարժությունում` 302,5 կգ արդյունքով Եվրոպայի ռեկորդ սահմանելով, ինչպես նաև մեծահասակների բացարձակ հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը:
Աղջիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային Ալլա Միրզոյանը՝ բացարձակ հաշվարկում զբաղեցնելով նաև երրորդ տեղը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…