ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Առանձնահատուկ ուշադրություն երեխայի իրավունքներին

Նոյեմբերի 21, 2023
Դպրոցական անցուդարձ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 10.1 կետի իրականացման շրջանակում նոյեմբերի 10-16-ը ձևավորվել է երեխայի իրավունքների վերաբերյալ թեմատիկ պաստառների պատրաստման շարժում, որում ներգրավվել են թիրախային խմբերի հետ առնչվող սովորողներ։

Գործողությունների ընթացքում մասնակիցները հնարավորինս իրազեկվեցին իրենց իրավունքների ամբողջականությանը և սահմանադրորեն դրանց պաշտպանվածությանը։

Գործողությունների ծրագիրը կնպաստի երեխայի…

175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով

Նոյեմբերի 20, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։

Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում…

Նոր համագործակցություն՝ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի շրջանակում

Նոյեմբերի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ սեպտեմբերից Հայաստանի 16 ավագ դպրոցներում մեկնարկել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։

Այն դպրոցների շուրջ 400 աշակերտի համար հասանելի է դարձնում խորացված մաթեմատիկայի, Python ծրագրավորման լեզվի անվճար ուսուցումը՝ ստեղծելով Հայաստանում ապագա նորարարների սերնդի…

«Միջին մասնագիտական ոլորտը տնտեսության հիմքն է». Արմենուհի Պողոսյանը ներկայացրել է ոլորտի փոփոխությունները

Նոյեմբերի 20, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները:

Արմենուհի Պողոսյանը հայտնել է, որ ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող շուրջ 100 հաստատությունում այս պահի դրությամբ սովորում է ավելի քան 30 հազար ուսանող՝ չհաշված…

Աշնանային շքահանդես

Նոյեմբերի 20, 2023
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում կրկին տոնական տրամադրություն էր։ Անցկացվեց «Աշնանային շքահանդես» խորագիրը կրող միջոցառումը։

Սահյանական տրամադրությունը իր տեղը զիջել էր ոսկեհեր աշնանը։ Աշնանային ուրախ կերպարանքներով հանդես եկան 2Ա դասարանի աշակերտները (դասվար՝ Ն.Գաբրիելյան)։

Դպրոցի տնօրեն ՝ Էմմա Մուրադյանը ողջունեց փոքրիկ միջոցառման մասնակիցներին, ցանկանալով նրանց անհոգ մանկություն և աշնանային ջերմություն։

Մասիս…

Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 20, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի պատվիրակությանը՝ նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ:

Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են ISKA-ի (Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիա) աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությանը մասնակցած 18 մարզիկներից…

Մրցույթ՝ հայաստանյան գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով

Նոյեմբերի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթ, որն ուղղված է արտերկրի գիտնականների ներուժի ներգրավմամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային և ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը:

Մրցույթին կարող են մասնակցել արտերկրից ղեկավար ունեցող, 2-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով…

2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունից

Նոյեմբերի 20, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ:

Երևանում կայացել է «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ:

Ֆիլմի պրոդյուսերներն են աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը:

Ֆիլմը…

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գոռ Սահակյանը՝ ոսկե մեդալակիր

Նոյեմբերի 20, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում՝ երկամարտի 305 կգ արդյունքով։

Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։

Հիշեցնենք՝…

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…